Թուրքիայում մեկնաբանել են Նիդեռլանդների կողմից Անկարայում իրենց դեսպանի հետկանչը
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը մեկնաբանել է Նիդեռլանդների կողմից Անկարայում իրենց դեսպանի հետկանչը, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Այսպես թե այնպես, վերջին մեկ տարում Անկարայում Նիդեռլանդների դեսպան չկա: Նրանք հայտարարել են արդեն այստեղ չգտնվող դեսպանին պաշտոնապես հետ կանչելու մասին», - ասել է Բոզդաղը՝ պնդելով, որ նոր զարգացում այստեղ չկա:
Նա նաև շեշտել է, որ Նիդեռլանդների և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններն այսպիսով չեն դադարեցվել:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիդեռլանդները հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ արդյունք չի տվել։ Նիդեռլանդների ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները քաղաքական ճգնաժամի ընթացքում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մի շարք հանդիպումներ են իրականացրել, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել:
Անցյալ տարի Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել էր Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն մտադիր էր Նիդեռլանդներում բնակվող թուրք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները:
Ռուտեն իր որոշումը մեկնաբանել էր՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգուկանոնը: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել էր, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդեռլանդների քայլն անպատասխան չի մնա։
Նիդեռլանդների իշխանությունները, բացի այդ, «անցանկալի օտարերկրացի» են հայտարարել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային: Իշխանությունները նախարարին ոստիկանության ուղեկցությամբ հետ էին ուղարկել Գերմանիա, որտեղից նա ժամանել էր ավտոմեքենայով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց