Քուվեյթի վրա հարձակումը պատերազմի սցենար է. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կասկածելի է անվանել Քուվեյթի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները և հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Քուվեյթի ու Իտալիայի իշխանությունների հետ միջադեպի համատեղ հետաքննության անցկացմանը:
«Միջադեպը կասկածներ է առաջացնում և կարծես պատերազմի համար սցենար լինի։ Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի ու Իտալիայի հետ՝ պարզելու միջադեպի պատճառները», - գրել է նա Իքսի իր էջում։ Արաղչին հավելել է, որ երկու պետության ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում ցավակցություն է հայտնել Իտալիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ:
Քուվեյթի պաշտպանության նախարարությունը և Իտալիայի ԱԳՆ-ն հայտնել էին, որ իրանական մի քանի դրոն է հարձակվել Քուվեյթի ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է Իտալիայի երկու քաղաքացի, ևս երկու մարդ վիրավորվել է:
Իտալիան պատրաստվում է բողոքի նոտա ներկայացնել Հռոմում Իրանի դեսպանությանը: Քուվեյթն էլ միջադեպն անվանել է երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի լուրջ խախտում։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում Արաղչին Իրանի դեմ ուղղված մեղադրանքները որակել է անհիմն՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը ներգրավված չէ կատարված գործողությանը և որևէ պատասխանատվություն չի կրում դրա համար։
Իրանի զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին էլ հաստատել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանում որևէ ռազմական կամ հարձակողական գործողություն չեն իրականացրել:


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ
Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ