Ինչպես X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Աբդուլազիզ Ալ-Օսայմին, 41-ամյա պորտուգալացին իր մտերիմներին տեղեկացրել է, որ չի շտապում որևէ քայլ անել։ Ռոնալդուն նախընտրում է ապագայի հարցը լուծել ընթացիկ մրցաշրջանի ավարտին՝ նախապես գնահատելով իր մարզավիճակն ու հնարավորությունները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն հունվարին հարձակվողը կմտնի իր պայմանագրի վերջին փուլ, ինչը նրան իրավունք կտա պաշտոնապես բանակցություններ վարել այլ ակումբների հետ։ Ռոնալդուի գործող համաձայնագիրը «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Օգոստոսին Vogue-ին տված հարցազրույցում Կրիշտիանու Ռոնալդուն նշել էր, որ 2026/27 մրցաշրջանը «հավանաբար» կլինի իր վերջինը ֆուտբոլում, սակայն այդ խոսքերը վերջնական որոշում չէին։ Բացի այդ, նոյեմբերի 24-ին ֆուտբոլիստի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, հերքել էր լուրերը, թե իր որդին պատրաստվում է խաղակոշիկները մեխից կախել պայմանագրի ժամկետի ավարտից հետո։


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը