Հետախուզության դաշնային բյուրոն մաֆիոզներին ընթրիքի բերելով՝ ձերբակալել է
2016 թվականին 20 մաֆիոզների ձերբակալությունն արժեցել է 25 հազար դոլար։ Հենց այդքան է վճարել Հետախուզության դաշնային բյուրոն Բրոնքսի Pasquale’s Rigoletto ռեստորանում նրանց սուրբծննդյան ընթրիքի հրավիրելով ձերբակալելու համար։ Այս մասին մաֆիոզներից մեկի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է Բյուրոյի հատուկ գործակալ Ուիլյամ Ինզերիլոն, փոխանցում է USA.one-ը։
«Այո, մենք տրամադրել ենք գումարը։ Վճարել ենք երեկույթի համար։ Դրան մասնակցում էին ավելի քան 20 հոգի եւ մենք բոլորի համար վճարել ենք»,-Մանհեթենի դաշնային դատարանում հայտարարել է գործակալը։
Մաֆիոզների ձերբակալությունը հնարավոր է դարձել մաֆիայի անդամներից մեկի՝ Ջոն Ռուբեոյի շնորհիվ, որը գործարքի մեջ է մտել Բյուրոյի աշխատակիցների հետ, որպեսզի խուսափի բանտ ընկնելուց։ Հենց նրան էլ տվել են փողերը, որպեսզի վճարի երեկոյի համար թանկարժեք իտալական ռեստորանում։
Մասնավորապես, ձերբակալվել են՝ Պասկուալա Պարերլոն, Ջոզեֆ Մերլինոն եւ Օ՛Նոֆրիո Զաբավնոն: Զարմանալի է, որ լուսանկարվելիս մաֆիոզները կատակել են․ «Հենց հիմա էլ մեզ կձերբակալեն»:
Մաֆիոզները ապրել են տարբեր նահանգներում, ուստի երեկույթը հրաշալի առիթ է եղել նրանց մի տեղում հավաքելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց