Բրիտանացի լորդը պալատի նիստից ուշացել է եւ ամոթից հրաժարական տվել
Լորդերի պալատի անդամ Մայքլ Բեյթսը վշտացել է նիստին ուշանալու պատճառով, անկեղծ ներողություն է խնդրել եւ հենց ժողովի ժամանակ հրաժարական տվել, հայտնում է The Washington Post-ը: Տեսանյութը, որում լորդը ներողություն է խնդրում իր անդաստիարակության համար եւ այն պատճառով, որ տեղում չի եղել, երբ դա անհրաժեշտ էր, գրեթե մեկ րոպե է տեւում:
Չնայած Բեյթսն ընդամենը երկու րոպեով էր ուշացել, նա որոշել է ստեղծված իրավիճակից արմատապես դուրս գալ: Ես սարսափելի ամաչում եմ տեղի ունեցածի համար, եւ այս պատճառով վարչապետի առջեւ իմ պաշտոնից հրաժարվում եմ հենց հիմա»,- հայտարարել է նա գործընկերներին: Այնուհետեւ վշտահար քաղաքական գործիչը դահլիճից դուրս է եկել զարմացած գործընկերների աղմուկի եւ «Ո՛չ» բղավոցների ներքո:
Նրա հեռանալուց հետո պալատի ղեկավարն ասել է, որ ներողությունն առավել քան բավարար կլիներ, եւ բոլոր նախարարներից ինքը նրան վերջինը կազատեր:

















































