Կիեւում դեռ չեն որոշել՝ հանձնել լրագրողին Ադրբեջանի իշխանություններին, թե ոչ
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն որոշել լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու հարցըԻնչպես հաղորդում է contact.az-ը, Կիեւի բողոքարկիչ դատարանում շարունակվում է լրագրողի գործի վարույթը: Հուսեյնլին Ադրբեջանից արտագաղթել էր Նիդերլանդներ եւ ձեռք բերել այդ երկրի քաղաքացիությունը: Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի հարցմամբ եւ Ինտերպոլի միջոցով Կիեւից Դյուսելդորֆ թռչելիս Հուսեյնլին ձերբակալվել էր: Ադրբեջանում նրան մեղադրում են խարդախության եւ սահմանների ապօրինի հատման համար: Հուսեյնլին հերքել է մեղադրանքները՝ իր դեմ հարուցված քրեական գործ քաղաքական պատվեր անվանելով: Հոկտեմբերի 27-ին Հուսեյնլին ազատ էր արձակվել, միաժամանակ դատարանը մերժել էր Հուսեյնլիի արտահանման հարցով մեղադրական կողմի միջնորդությունը:
Կիեւի դատախազությունը բողոքարկել էր Հուսեյնլիի ազատ արձակմա`պան որոշումը՝ հանջելով վերջինիս ձերբակալությունը: Դեկտեմբերի 27-ին բողոքարկման քննարկման ժամկետը լրացել էր: Հունվարի 17-ին դատարանը դատախազությանն առաջարկել էր քննարկել դատական հայցի չեղարկումը՝ դատավարության ժամկետի ավարտի եւ հարցի՝ արդիականությունը կորցնելու կապակցությամբ: Սակայն դատախազը հայտարարել էր, որ պնդում է, որպեսզի բողոքը քննարկվի: Դատարանը կրկին առաջարկել էր դատախազությանը հետ կանչել բողոքը, քանի որ գործը հեռանկար չունի, ասել է Հուսեյնլին: Եթե դատախազությունը բողոքը հետ չկանչի, ապա լսումները կշարունակվեն փետրվարի 8-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց