Փարիզում Կարո Փայլանին Grand Vermeil պատվո մեդալ են հանձնել (Տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Միջոցառման ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կարո Փայլանին հանձնել է Grand Vermeil պատվո մեդալը:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին ծափահարել է ընթրիքին մասնակցող 500 մարդ:
«Ձեր կյանքը մշտական վտանգի մեջ է: Շնորհակալկություն այն բանի համար, ինչը դուք անում եք: Դուք ժողովրդավարության հերոս եք, հերոս, որը մարդու իրավունքներն է պաշտպանում: Ամեն անգամ, երբ մեր կարիքն ունենաք, հայերը ձեր կողքին կլինեն, Փարիզը ձեր կողքին կլինի»,- հայտարարել է Անն Իդալգոն:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ հրեական համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացի փաստաբան եւ պատմաբան, նացիստական հանցագործությունները մերկացնելու եւ պատժելու մարտիկ Սերժ Քլարսֆելդը կնոջ՝ Բեաթայի հետ, որը ստացել է հայ համայնքի «Խիզախության համար CCAF» մեդալը:
«Մենք մշտապես հայ ժողովրդի կողքին ենք եղել,- հայտարարել է Սերժը: - Եվ մենք պայքարում ենք այն բանի համար, որպեսզի Իսրայելը նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք նաեւ հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը կընդունվի նաեւ Ֆրանսիայում՝ ճիշտ այնպես, ինչպես ընդունվել է հրեա համայնքին պաշտպանող օրենքը»:
Grand Vermeil պատվո մեդալի հավակնորդներին որոշում են քաղաքային եւ շրջանային խորհրդի պատգամավորները: Grand Vermeil-ն հիմնադրվել է 1948 թվականին: Այն շնորհվում է սեփական մասնագիտությամբ երակարատեւ, ազնիվ եւ պտղաբեր աշխատանքի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց