Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգը Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Գևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարում Վազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները Նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտ Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկ Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ) Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով Լիվերպուլը սեփական հարկի տակ հյուրընկալեց լոնդոնյան Չելսիին ԼՂ-ից տեղահանվածները կշարունակեն սոցաջակցություն ստանալ նաև 2027-ին Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)

Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգըԱրուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասինԳևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարումՎազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումներըՆա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտՎերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. ՈւշակովԼիվերպուլը սեփական հարկի տակ հյուրընկալեց լոնդոնյան ՉելսիինԼՂ-ից տեղահանվածները կշարունակեն սոցաջակցություն ստանալ նաև 2027-ինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետՔնեսեթի ընտրությունների արդյունքները խոչընդոտում են ՎաշինգտոնինՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային խոսույթի առնչությամբՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակելԳեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիCOP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՖուտբոլային երեկոն անսպասելի ավարտ է ունեցելԱնդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանըՆորատուսցի Ալիկ մականվամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնիցԵրևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլըՖլավիու Բոլսոնարուն բաց նամակ է հրապարակել բրազիլացի ժողովրդինԻսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում էԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի հերթական նիստը (տեսանյութ)Apple-ը խորհուրդ է տվել խնդիրների դեպքում դիմել AppleCare ծառայությանըՍոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ ՊապոյանԱրան դու ես․ քաշքշուկ Ազգային ժողովում (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըՌուսաստանն իր Rassvet նախագիծը դիտարկում է որպես Starlink-ի այլընտրանքԾավ բնակավայրում խմելու ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆՕգուտների արդար բաշխումը՝ COP17-ի օրակարգումԻրանում ԱԹՍ-ների արտադրությունը դժվարացել էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԿարևոր գործ․ Սոս Ջանիբեկյանի մեկ օրը հրշեջ-փրկարարների հետ (տեսանյութ)ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (տեսանյութ)Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխեցին խողովակների գողությունը (տեսանյութ)Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի օգնություն կտրամադրիՄանչեսթեր Սիթին նվաճեց հաջորդ փուլի ուղեգիրԾեծկռտուք ռեստորանում, գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել էԽաղողի իրացման երկու իրականություն ԱրմավիրումԽարդախության նոր սխեմա՝ ՀՀ Կենտրոնական բանկի անունից կեղծված փաստաթղթերովՊենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի սահմանափակումներըԵրեք տարի առաջ մեր քննարկած գաղափարն այսօր իրականություն է դարձելՆիկոլ Փաշինյանը ներկա է եղել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՉորս մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանըՍերբիայում Իսրայելի դեսպանատան մոտ անչափահասը հարձակվել է ժանդարմերիայի վրա
Բիզնես

Խաղողի իրացման երկու իրականություն Արմավիրում

Արմավիրի մարզում մեկ տարվա ընթացքում խաղողի այգիները ավելի քան 200 հեկտարով պակասել են։ Հիմնական պատճառներից մեկը բերքի իրացման խնդիրներն են։ Տեխնիկական սորտի խաղողագործները հիմնականում գոհ են մթերման ընթացքից՝ բերքը հանձնել են 135-150 դրամով։ Սեղանի սորտերի, հատկապես քիշմիշի դեպքում, պատկերը հակառակն է․ բերքը երկար ժամանակ մնացել է այգիներում, իսկ մի մասն իրացվել է ցածր գնով։

Արմավիրի մարզում խաղողի մթերումն այս տարի սկսվել է սեպտեմբերի կեսին՝ 135-150 դրամով՝ կախված շաքարայնությունից։

Քարակերտից Արթուր Գալստյանը 4500 քմ կանգուն սորտի խաղողի այգի ունի։ Տեխնիկական սորտի տարածքն աստիճանաբար ավելացրել է։

«Ես նորատունկ այգիներ ունեմ, բայց ավելի վերևի մասում է, սա մի 10 տարի առաջ եմ հիմնել։ Այս տարի 85-90 տոննա բերք ունեմ, իսկ պայմանագիրը կնքել եմ 70 տոննա, մնացածն էլ՝ մի բան կանեմ»։

Խաղողը մթերել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը՝ 1 կիլոգրամը 140 դրամով։ Մարզում խաղող են մթերել մոտ 12 ձեռնարկություններ։ Հացիկից մեր մյուս զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, տարիներ շարունակ բերքն իրացնում է «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի Ամասիայի մասնաճյուղում։ Այս տարի գործարանը խաղողն ընդունել է 150 դրամով։

«30 շարք է, 7500 քմ։ Այգին 25 տարի առաջ ենք հիմնել, բերքն էլ ամեն տարի հանձնում ենք Ամասիայի գործարանում։ Պայմանագիրը կնքում ենք տարվա բերքի կտրվածքով, այս տարի բերքը լավ է, 20 տոննայի համար ենք կնքել պայմանագիր, իսկ մեր բերքը՝ 22 տոննա է»։

Ավելացած բերքն էլ խնդիր չէ՝ գյուղացին ասում է՝ դրանից օղի ու գինի կստանա։

Իրավիճակն ավելի բարդ է սեղանի սորտերի դեպքում։ Ալաշկերտում մեծամասամբ քիշմիշ են մշակում։ Այն շուկայում բարձր արժեք ունի, բայց այս տարի իրացման խնդիր է առաջացել։

Ալաշկերտի վարչական ղեկավար Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ բերքի մի մասը տարբեր գործարաններին են հանձնել, մի մասը՝ պահել սառնարաններում։

«Կամաց-կամաց իրացրին՝ որը Ամասիայի մասնաճյուղում, որը՝ սառնարանում դրեցին, խառը էլի, տարբեր տեղեր։ Արմավիրում էլ են հանձնել 120-130 դրամով, նույնիսկ՝ ցածր գնով։ Գները տարբեր են եղել»։

Գյուղատնտես Կարեն Գաբրիելյանն ասում է, որ քիշմիշը տեխնիկական սորտ չէ, ու գինեգործության համար այնքան արդյունավետ չէ։ Փոխարենը կարելի է զարգացնել դրա վերամշակումը՝ հատկապես չամիչի արտադրությունը։

«Քիշմիշը տեխնիկական սորտ չի, հյութը քիչ է, և որպես գինենյութ, լավ որակի սպիրտ չի տալիս։ Քիշմիշի հյութից 50 տոկոս դուրս կգա, իսկ տեխնիկական սորտերից՝ 70 տոկոս։ Այդ առումով էլ ձեռնտու չէ։ Մեզ թվում է, թե քիշմիշը քաղցր է, բայց իրականում դրա թթուներն են քիչ։ Չամիչ էլ թող անեն, քիշմիշից ընտիր չամիչ է լինում։ Չե՞ն ուզում մի քիչ աշխատեն»։

Մարզի մշտական խաղող վերամշակող ձեռնարկություններն արդեն ավարտել են մթերումը։ Արմավիրի պահածոների գործարանի տարածքում նորաբաց արտադրամասը դեռ ընդունում է տարբեր սորտերի խաղող։

Արգավանդից Ռաֆայել Մաթևոսյանը մեղրաբույր սորտից այս տարի 1000 քմ-ից 6 տոննա բերք է ստացել և ամբողջությամբ հանձնել Արմավիրի պահածոների գործարանին։

«135 դրամով են մթերել, իսկ անցած տարի հանձնել եմ Արտաշատում՝ 140 դրամով։ Մեղրաբույրն ամեն գործարան չի վերցնում, Պռոշյանի մասնաճյուղն է Արտաշատում ընդունում։ Վճարում են երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Մեղրաբույրն ուշ է հասնում, մինչև մեր քաղելն արդեն Արմավիրի մասնաճյուղը փակվում է»։

Տեղում մթերելու շնորհիվ Ռաֆայելը խնայել է ժամանակն ու տեղափոխման ծախսը։ Այլ մարզ տեղափոխելիս բեռնատարի վարորդներին կրկնակի վճարելու անհրաժեշտություն է առաջանում։

Այս տարվա մթերման պատկերը ցույց է տալիս՝ Արմավիրում խաղողի սորտից կախված՝ իրացման հնարավորությունները տարբեր են․ տեխնիկական խաղողը հիմնականում իրացվել է, իսկ սեղանի սորտերի դեպքում խնդիրները դեռ պահպանվում են։

armradio.am