Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Գևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարում Վազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները Նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտ Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկ Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ) Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով Լիվերպուլը սեփական հարկի տակ հյուրընկալեց լոնդոնյան Չելսիին ԼՂ-ից տեղահանվածները կշարունակեն սոցաջակցություն ստանալ նաև 2027-ին Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ) Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասինԳևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարումՎազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումներըՆա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտՎերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. ՈւշակովԼիվերպուլը սեփական հարկի տակ հյուրընկալեց լոնդոնյան ՉելսիինԼՂ-ից տեղահանվածները կշարունակեն սոցաջակցություն ստանալ նաև 2027-ինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետՔնեսեթի ընտրությունների արդյունքները խոչընդոտում են ՎաշինգտոնինՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային խոսույթի առնչությամբՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակելԳեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիCOP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՖուտբոլային երեկոն անսպասելի ավարտ է ունեցելԱնդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանըՆորատուսցի Ալիկ մականվամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնիցԵրևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլըՖլավիու Բոլսոնարուն բաց նամակ է հրապարակել բրազիլացի ժողովրդինԻսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում էԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի հերթական նիստը (տեսանյութ)Apple-ը խորհուրդ է տվել խնդիրների դեպքում դիմել AppleCare ծառայությանըՍոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ ՊապոյանԱրան դու ես․ քաշքշուկ Ազգային ժողովում (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըՌուսաստանն իր Rassvet նախագիծը դիտարկում է որպես Starlink-ի այլընտրանքԾավ բնակավայրում խմելու ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆՕգուտների արդար բաշխումը՝ COP17-ի օրակարգումԻրանում ԱԹՍ-ների արտադրությունը դժվարացել էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԿարևոր գործ․ Սոս Ջանիբեկյանի մեկ օրը հրշեջ-փրկարարների հետ (տեսանյութ)ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (տեսանյութ)Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխեցին խողովակների գողությունը (տեսանյութ)Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի օգնություն կտրամադրիՄանչեսթեր Սիթին նվաճեց հաջորդ փուլի ուղեգիրԾեծկռտուք ռեստորանում, գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել էԽաղողի իրացման երկու իրականություն ԱրմավիրումԽարդախության նոր սխեմա՝ ՀՀ Կենտրոնական բանկի անունից կեղծված փաստաթղթերովՊենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի սահմանափակումներըԵրեք տարի առաջ մեր քննարկած գաղափարն այսօր իրականություն է դարձելՆիկոլ Փաշինյանը ներկա է եղել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՉորս մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանըՍերբիայում Իսրայելի դեսպանատան մոտ անչափահասը հարձակվել է ժանդարմերիայի վրաԵրբ եղել են երաշխավորներ, Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով. վարչապետ
Աշխարհ

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Արաբական ծոցի զարգացման ծրագիր» (AGFUND) կազմակերպության՝ «Մարդկային զարգացման ոլորտում Արքայազն Թալալի անվան միջազգային մրցանակաբաշխության» 27-րդ արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են Նորին Մեծություն Իսպանիայի թագուհի Սոֆիան, AGFUND-ի տնօրենների խորհրդի և մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, դիվանագետներ, դեսպաններ, մրցանակաբաշխության կոմիտեի անդամ այլ բարձրաստիճան հյուրեր։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով.

«Ձերդ մեծություն թագուհի Սոֆիա,
Ձերդ արքայական բարձրություն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդ,
Հարգելի՛ հյուրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ «Արքայազն Թալալ» մարդկային զարգացման միջազգային մրցանակաբաշխության առիթով։

Շնորհակալությունս եմ հայտնում Զարգացման արաբական ծոցի ծրագրին՝ այս արժեքահենք նախաձեռնության և այն Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու որոշման համար։ Խորհրդանշական է, որ մրցանակաբաշխությունը հյուրընկալվում է Հայաստանում՝ ներկայումս ընթացող Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի՝ COP17-րդ համաժողովի համատեքստում։

Այսօր, երբ աշխարհը բախվում է փոխկապակցված տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերների, նմանօրինակ նախաձեռնությունների նշանակությունն ավելի է մեծանում. նախաձեռնություններ, որոնք ի ցույց են դնում, որ զարգացման իրական արժեքը չափվում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև մարդկանց կյանքի որակով, նրանց հնարավորություններով և ապագայի նկատմամբ վստահությամբ։

Հարգելի՛ ներկաներ,

Հարկ եմ համարում ընդգծել, որ այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է «Մատչելի և մաքուր էներգիա» նպատակին և այն պարունակում է կարևոր ուղերձ առ այն, որ մարդկանց բարեկեցությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը փոխկապակցված են, և տևական առաջընթացը հնարավոր է միայն դրանց համատեղ իրականացմամբ:

Մեր խնդիրն է ապահովել, որ էներգետիկ անցումը ոչ միայն ամրապնդի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, այլև ստեղծի զարգացման նոր հնարավորություններ՝ դրա օգուտները հասանելի դարձնելով հասարակության բոլոր շերտերին։

Հայաստանը կարևորում է Կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ։ Այս կարևոր պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է համատեղ և հետևողական քայլեր ձեռնարկել՝ դիմակայելու կլիմայի փոփոխությանը, կենսաբազմազանության կորստին, հողերի դեգրադացմանն ու աղտոտմանը։ Բնության պահպանությանն ուղղված այս ջանքերը գործնական արդյունքների վերածելու անհրաժեշտությունն է արտահայտում նաև «Գործել հանուն բնության» խորագիրը, որի ներքո անցնում է երևանյան COP17-ը։

Այդ միջոցառմանն ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովը համախմբեց քաղաքական առաջնորդների և այլ գործընկերների՝ վերահաստատելու բնության պահպանության հարցում քաղաքական կամքի և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը։ Գագաթնաժողովի շրջանակում ընդունված «Երևանի հռչակագիրը՝ գործելով հանուն բնության» նախաձեռնությունն ընդգծում է, որ բնության պահպանությունը պետք է դառնա ոչ միայն բնապահպանական քաղաքականության, այլև տնտեսական և զարգացման որոշումների անբաժանելի մասը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօրվա մրցանակակիրների հաջողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրական փոփոխությունները հնարավոր են դառնում, երբ նորարարական գաղափարները զուգակցվում են հետևողական աշխատանքով և պատասխանատվությամբ:

Շնորհավորում եմ նախապես բոլոր մրցանակակիրներին և շնորհակալությունս հայտնում այն արժեքավոր աշխատանքի համար, որն իրականացնում են հանուն կայուն ապագայի կառուցման:

Երախտագիտությունս եմ հայտնում Զարգացման արաբական ծոցի ծրագրին՝ մարդկանց բարեկեցությանը ծառայող երկարամյա գործունեության և միջազգային համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը համատեղ նախաձեռնությունների սկիզբ կդառնա՝ հաջողված փորձը վերածելով զարգացման նոր հնարավորությունների։

Հարգելի՛ հյուրեր,

Թող մեր ընդհանուր ջանքերն ուղղված լինեն մի աշխարհի կառուցմանը, որտեղ տնտեսական առաջընթացը համադրվում է սոցիալական արդարության, բնության պահպանության և յուրաքանչյուր մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի հետ։

Շնորհակալություն»:

Արարողության ընթացքում պարգևատրվել են  մաքուր էներգետիկայի և մարդկային զարգացման ոլորտում նորարար լուծումներ առաջարկած չորս նախագծեր։

Մրցանակները հանձնել է Արաբական ծոցի երկրների զարգացման ծրագրի նախագահը՝ արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը:

Ծրագրերն ընդգրկում են հետևյալ ուղղությունները՝ կլիմայակայուն ջրամատակարարման համակարգեր, պարենային անվտանգություն և կենսապահովման կայուն միջոցներ, թափոններից կենսավառելիքի ստացման տեխնոլոգիաներ, ինչպես նաև արևային էներգիայով աշխատող ոռոգման ծառայություններ փոքր ֆերմերային տնտեսությունների համար։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար և բաշխվում է չորս անվանակարգերում։