Երեք տարի առաջ մեր քննարկած գաղափարն այսօր իրականություն է դարձել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնելու քայլին։
«Շնորհակալ եմ իմ լավ բարեկամ Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին՝ Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային հեղինակավոր մրցանակի այս տարվա մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնելու համար։
Հատկապես ուրախ եմ, որ դեռ երեք տարի առաջ մեր քննարկած գաղափարն այսօր իրականություն է դարձել։ Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորությամբ արքայազնն ընդունեց մրցանակաբաշխությունն իր տատիկի հայրենիքում՝ Հայաստանում անցկացնելու գաղափարը։
Սա արքայազնի արդեն երկրորդ այցն է Հայաստան, և վստահ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել»,- գրել է դեսպանը։
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման մրցանակի հանձնման արարողությանը, հանդես եկել ելույթով։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Իսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլանները
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն է
Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը