Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկ
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է արհեստագործական և միջին մասնագիտական (ՄԿՈՒ) ուսումնական հաստատությունների դասավանդողների 2026 թվականի ատեստավորման նպատակով «Փոստային կապ» ուղղությամբ վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկի մասին։
2026 թվականի ատեստավորման ուղղություններից մեկն է՝ Փոստային կապ:
Մասնակցության իրավունք և չափանիշներ
Ընտրությանը կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունները, գիտական կազմակերպությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր կառույցները, կրթության ոլորտում փորձ ունեցող հիմնադրամները, հասարակական և միջազգային կազմակերպությունները, որոնք համապատասխանում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի հուլիսի 8-ի N 1222-Ա/2 հրամանով սահմանված կարգի պահանջներին և՝
- ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում,
- ունեն համապատասխան մասնագիտական ներուժ, տարածք և տեխնիկական հնարավորություններ՝ առկա, հեռավար կամ համակցված ուսուցման իրականացման համար,
- մշակել են 90-110-ժամյա (15-20 օր) վերապատրաստման դասընթացներ՝ ներառելով համապատասխան ուղղություններով ատեստավորման թեմաները և դասավանդման մեթոդիկան։
Վերապատրաստող կազմակերպությունների պարտավորությունները
Երաշխավորված կազմակերպությունները պարտավոր են ապահովել թեմատիկ ուսումնական ծրագրեր (ներառյալ սահմանված չափով կրեդիտների բացվածքը), իրականացնել գիտելիքի գնահատում և ապահովել դասընթացների բովանդակության համապատասխանությունը սահմանված չափանիշներին:
Դասընթացների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական (ըստ Կարգի Ձև 1-ի)։
Յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունը պարտավոր է դասընթացի վերաբերյալ հաշվետվություն (ըստ Կարգի Ձև 2-ի) ներկայացնել նախարարություն և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ՄԿՈՒԶԱԿ հիմնարկ:
Գործընթացին մասնակցելու սահմանափակումներ
Ընտրությանը չեն կարող մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ճանաչված են անվճարունակ, գտնվում են լուծարման կամ վերակազմավորման գործընթացում, ունեն պայմանագրի կատարման համար արգելանքի տակ գտնվող գույք, ինչպես նաև ժամկետանց հարկային և սոցիալական պարտավորություններ (պարտքեր)։
Հայտերի ներկայացման ժամկետները, ձևը և հասցեն
Վերապատրաստող կազմակերպությունների հայտերի ընդունումն իրականացվում է 2026 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):
Նախօրոք անհրաժեշտ է ներբեռնել, լրացնել և դիմումին կցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի հուլիսի 8-ի N 1222-Ա/2 հրամանով սահմանված վերապատրաստման պայմանների, չափանիշների և հայտերի վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող պաշտոնական ձևաթղթերը:
Հայտերը կարող են ներկայացվել.
- Թղթային տարբերակով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, 612 սենյակ
2. Էլեկտրոնային եղանակով` [email protected] պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով
Լրացուցիչ հարցերի դեպքում պետք է զանգահարել (+374) 10-599-699 ներքին՝ 624 հեռախոսահամարին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Իսրայելի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլանները
Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն է
Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները