ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ չհամաձայնելով ստորագրման հետաձգման մասին հարցադրմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Միրզոյանն այս մասին ասել է՝ պատասխանելով պատգամավոր Արեգա Հովսեփյանին։
Պատգամավորը հարցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ տարբեր ժամկետներ հնչեցնելու պատճառների մասին։ Նա հետաքրքրվել է նաև՝ արդյոք Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը վերջին նախապայմանն է։
Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը դեռ պայմանագրի տեքստի համաձայնեցման փուլից հայտարարել է ստորագրումը կազմակերպելու շուրջ խորհրդակցություններ սկսելու պատրաստակամության մասին։
«Մենք ունենք հանձնառություն՝ մեր մանդատի շրջանակներում, այս շրջափուլում ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բայց դա էլ բավարար չի եղել, մենք դրանից հետո նորից ենք հայտարարություններ արել և ասել, որ մենք էլի օր առաջ պատրաստ ենք»,- հայտարարել է Միրզոյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշմանը՝ նախարարը նշել է, որ Բաքուն պայմանագրի ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Միաժամանակ նա տարբերակել է բանակցային պահանջը և մյուս կողմի՝ ստորագրելու հնարավորության վերաբերյալ դիրքորոշումը։
«Ոչ թե ասում են՝ պահանջում ենք, գնացեք փոխեք ձեր Սահմանադրությունը, ասում են՝ չենք ստորագրում»,- Ադրբեջանի մոտեցումն այսպես է նկարագրել Միրզոյանը։
Միրզոյանը կրկնել է, որ հայկական կողմը պետք է շարունակի աշխատել պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
Պատասխանելով ԹՐԻՓՓ-ը խաղաղության գործընթացի հետ կապելու վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ նախագիծը վերաբերում է Հայաստանի ապաշրջափակմանը, արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը և տարածաշրջանային կապերին, ուստի այն անմիջականորեն առնչվում է խաղաղության գործընթացին։
«ԹՐԻՓՓ նախագիծը Հայաստանի ապաշրջափակման մասին է, Հայաստանն աշխարհին կապելու մասին է»,- ասել է Միրզոյանը։

















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում