Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի ռելսերի վերաբերյալ քրեական գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն այս մասին ասել է՝ պատասխանելով պատգամավոր Արման Եղոյանին։
«Ես գիտեմ, որ այսպիսի քրեական գործ կա։ Ինչքան գիտեմ՝ նույնիսկ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ անցնում էին այդ գործով։ Բայց հիմա, անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է, ուր է հասել այդ գործը, ինչ կարգավիճակում է։ Ես հիմա գործընկերներին խնդրեցի՝ ճշտեն, ասեն»,- հայտարարել է վարչապետը։
Եղոյանը հարցը բարձրացրել է ԹՐԻՓՓ-ի շուրջ խորհրդարանական քննարկումների համատեքստում։ Նա հիշատակել է նախկին երկաթգծի ապամոնտաժումն ու ռելսերի վաճառքը՝ հետաքրքրվելով, թե այդ հանգամանքների վերաբերյալ քրեական գործն ինչ ընթացք է ստացել։
Պատգամավորի խոսքով՝ երկաթգիծը քանդվել է 2003 թվականին, իսկ ռելսերը Պաշտպանության նախարարության միջոցով վաճառվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։
Եղոյանն առաջարկել է հարցը պահել նաև քաղաքական ուշադրության կենտրոնում՝ նշելով, որ ԹՐԻՓՓ-ի համար ներդրումներ ներգրավելու պայմանները քննադատելիս անհրաժեշտ է անդրադառնալ նախկին ենթակառուցվածքի հետ կատարվածին։
Փաշինյանը հայտնել է, որ գործընկերներից արդեն խնդրել է ճշտել գործի վերաբերյալ տեղեկությունները և դրանք ստանալու դեպքում կբարձրաձայնի։

















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում