Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Վաղեմության ժամկետը՝ նվեր հանցագործներին

Դատարանը կարող է մարդուն ազատությունից զրկել, ազատ արձակել, տարիներով ձգվող վեճի վերջակետ դնել կամ, հակառակը, որևէ գործի նկատմամբ վերջնական գնահատական չտալ՝ պարզապես այն պատճառով, որ ժամանակն արդեն սպառվել է։ Դատական որոշումների հետևում, այսպիսով, միայն իրավական դրույթներ չեն․ հաճախ դրանք մարդկային ճակատագրեր են, իսկ երբեմն էլ՝ պետության նկատմամբ հանրային վստահության հարցը։

Դատական իշխանության անկախությունը իրավական պետության հիմնարար սկզբունքներից է։ Դատարանը չպետք է ենթարկվի քաղաքական իշխանության, հասարակական ճնշման կամ որևէ այլ արտաքին ազդեցության։ Սակայն անկախությունը չի նշանակում, որ դատարանի որոշումները պետք է դուրս լինեն հանրային կամ մասնագիտական քննադատությունից։ Որքան մեծ է դատարանի ազդեցությունը մարդու իրավունքների և կյանքի վրա, այնքան կարևոր է նաև հասկանալ՝ ինչպես է այդ իշխանությունն իրականացվում, ինչ մեխանիզմներով է ապահովվում դրա հաշվետվողականությունը և ինչ է տեղի ունենում, երբ դատարանի որոշումը կամ աշխատանքի կազմակերպումը լուրջ հարցեր է առաջացնում։

Այս խնդիրը միայն Հայաստանին չէ, որ վերաբերում է: Վերջին օրերին դրա շուրջ բուռն քննարկում սկսվեց նաև Իտալիայում, երբ Թուրինի դատարանի որոշումը դժգոհություն առաջացրեց երկրի բարձրագույն իշխանության մակարդակով։ 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ կասկածվող 42-ամյա Բանգլադեշի քաղաքացուն ձերբակալությունից 48 ժամ անց ազատ էին արձակել։ Դատախազությունը նրա նկատմամբ կալանավորում էր պահանջել, սակայն դատարանը կիրառել էր ավելի մեղմ միջոց՝ պարբերաբար ներկայանալու պարտավորություն։ Որոշման հիմքում, ըստ հրապարակված տեղեկությունների, եղել էին նաև կասկածյալի նախկին դատվածությունների բացակայությունը, քննության հետ համագործակցությունը և զղջման արտահայտումը։

Որոշումը քննադատեց Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Նրա գնահատմամբ՝ ոստիկանությունն ու դատախազությունը կատարել էին իրենց աշխատանքը, դատախազը պահանջել էր առավել խիստ միջոց, սակայն դատական որոշմամբ գործընթացը 48 ժամում այլ ընթացք էր ստացել։ Դեպքից հետո Իտալիայի արդարադատության նախարար Կառլո Նորդիոն նախարարական տեսուչների ուղարկեց  Թուրինի դատարան՝ տեղի ունեցածը ուսումնասիրելու համար։ Միաժամանակ նա ընդգծեց դատական իշխանության ինքնավարության և անկախության սկզբունքը։

Հայաստանում դատական համակարգի շուրջ քննարկումները նոր չեն։ Այստեղ խնդիրը հաճախ ոչ միայն առանձին որոշումների բովանդակությունն է, այլև այն, թե որքան ժամանակ է պահանջվում այդ որոշմանը հասնելու համար։ Դատական համակարգը հասարակության համար շարունակում է մնալ մասնագիտացված և բարդ ոլորտ, որտեղ իրավական գործընթացների լեզուն, ընթացակարգերի բազմաշերտությունը և դրանց տևողությունը հաճախ դժվարացնում են հասկանալ՝ ինչու է կոնկրետ գործը ամիսներով կամ տարիներով մնում նույն շրջապտույտում։   

Այս հարցում հատկապես ուշագրավ են վաղեմության ժամկետի լրանալու հետ կապված դեպքերը։ Դատախազության համաձայն այս հիմքով դադարեցվել են հարյուրավոր գործեր:

Հայաստանում այս խնդիրը հատկապես տեսանելի է մի շարք աղմկահարույց գործերի օրինակով։ Ամենահայտնիներից մեկը Ռոբերտ Քոչարյանի՝ գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու վերաբերյալ գործն էր։ Դատավարությունը տևեց չորս տարի չորս ամիս, իսկ 2023 թվականի դեկտեմբերին դատարանը, Քոչարյանի միջնորդությունից հետո, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Այս որոշումը ոչ արդարացման, ոչ էլ մեղադրական դատավճիռ չէր․ գործն ավարտվեց առանց դատարանի կողմից մեղավորության կամ անմեղության վերաբերյալ վերջնական գնահատականի։

Գագիկ Ծառուկյանի ընտրակաշառքի գործն էլ ցույց է տալիս, թե որքան երկար կարող է ձգվել քրեական վարույթի ճանապարհը։ Նախաքննությունը տևել էր շուրջ երեք տարի, ապա ևս մոտ երեք տարի գործը քննվել էր դատարանում։ 2026 թվականի մարտին՝ գործի հարուցումից շուրջ վեց տարի անց, դատարանը Ծառուկյանին անմեղ ճանաչեց։ Այս դեպքում, ի տարբերություն Քոչարյանի գործի, գործընթացը ավարտվեց արդարացմամբ, ոչ թե վաղեմության հիմքով, սակայն գործի ամբողջ տևողությունը ևս ցույց է տալիս, թե ինչ երկար ժամանակ կարող է պահանջվել դատարանի վերջնական գնահատականին հասնելու համար։

Սակայն վաղեմության ժամկետով ավարտվող գործերի խնդիրը միայն քաղաքականապես հնչեղ քրեական վարույթներին չի վերաբերում։ Դրա մեկ այլ օրինակ է «Օխտը օրորոցի քար» պատմամշակութային հուշարձանի գործը։ Պետության կողմից պահպանվող հուշարձանին վնաս հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատարան էր հասել 2021 թվականի հունվարի 12-ին, սակայն ընդամենը վեց օր անց վարույթը դադարեցվել էր վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Այստեղ, սակայն, կարևոր է չշփոթել պատճառահետևանքային կապը․ դատարանը գործը տարիներով չէր քննել, և հիմնական ժամանակային խնդիրը նախաքննության փուլում էր։

Տարիներով ձգվող դատավարությունների մեկ այլ խնդիր էլ դատավորի փոփոխությունն է։ Դատավորի լիազորությունների դադարեցման դեպքում նրա վարույթում գտնվող անավարտ գործերը փոխանցվում են այլ դատավորների, իսկ քրեական գործերով նոր դատավորը, օրենքով նախատեսված դեպքերում, կարող է ստիպված լինել դատական վարույթը սկսել նորից։ Գագիկ Խաչատրյանի գործի դեպքում դատավարության ձգձգման խնդիրը ևս ակնհայտ է․ գործը մոտ չորս տարի քննվել էր դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, սակայն 2024 թվականի հունիսի 21-ին նրա լիազորությունները դադարել էին՝ 65 տարին լրանալու պատճառով։ Դրանից հետո գործը փոխանցվել էր մեկ այլ դատավորի, և դատաքննությունը պետք է վերսկսվեր։ Ավելի ուշ այդ դատավորի լիազորություններն էլ էին դադարել, ինչի հետևանքով գործը կրկին փոխանցվել էր նոր դատավորի։ Այսպիսով, դատավորների փոփոխությունը ոչ միայն երկարացրել էր դատավարությունը, այլև հարց էր առաջացրել՝ որքանո՞վ կարող է նման գործընթացը հետաձգել գործի վերջնական հանգուցալուծումը։

Այս հանգամանքը հատկապես խնդրահարույց է այն գործերի դեպքում, որոնց քննությունն արդեն տարիներ է տևում։ Փաստացի առաջանում է ժամանակային փակ շրջան․ գործը երկարում է, փոխվում է դատավորը, նոր դատավորը ստանձնում է արդեն տարիներով ընթացող վարույթը, իսկ մինչ այդ շարունակում է մոտենալ վաղեմության ժամկետը։ Այս պայմաններում դատական գործընթացի յուրաքանչյուր ամիս կարող է ձեռք բերել շատ ավելի մեծ նշանակություն, քան պարզապես վարչական ուշացումը։

Ռոբերտ Քոչարյանի գործից մինչև պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ քրեական վարույթների տարբեր օրինակներ ցույց են տալիս, որ տարիների ձգձգումը կարող է ունենալ ոչ միայն կազմակերպչական, այլև իրավական հետևանք։ Դատարանը չպետք է գործի քաղաքական կամ հասարակական ճնշման ներքո, սակայն հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչու է գործը տարիներով քննվում, ինչու են նիստերը հետաձգվում, ինչու է դատավորը փոխվում և ինչու է երբեմն գործը հասնում այն պահին, երբ դրա նկատմամբ իրավական գնահատական տալու ժամանակն արդեն սպառվել է։