Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Հարսանիք՝ սիրո՞, թե՞ պարտքի գնով․ ինչու է հայկական խնջույքը հասնում միլիոնների

Հարսանիքի օրը սովորաբար պատկերացնում են որպես նոր ընտանիքի ստեղծման սկիզբ։ Սակայն այդ օրվան հասնելու ճանապարհը շատ ընտանիքների համար սկսվում է ոչ միայն զգեստի, մատանիների ու հրավիրատոմսերի ընտրությունից, այլև հաշվարկներից՝ քանի՞ հյուր, քանի՞ սեղան, ո՞ր ռեստորանը, ի՞նչ  արժե երաժշտությունը, լուսանկարիչը, զարդարանքը և ամենակարևորը՝ որտեղի՞ց գտնել այդ ամենի համար անհրաժեշտ գումար։

Հայաստանում հարսանիքի կազմակերպման արժեքը կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված այն հանգամանքից, թե քանի մարդ եք հրավիրել, ինչ ծառայություններից եք օգտվելու և ինչպիսին են ընտանիքի ֆինանսական հնարավորությունները։ Բայց այս ամենի կողքին կա մեկ այլ հարց, որը հաճախ մնում է երկրորդ պլանում․ որքանո՞վ են այդ ծախսերը պայմանավորված հենց զույգի ցանկությամբ, և որքանո՞վ՝ ընտանիքի, բարեկամների ու հասարակության սպասելիքներով։

2026 թվականին հրապարակված տարբեր առաջարկներից կարելի է տեսնել, որ հյուրասիրության արժեքը կարող է մեկ անձի համար սկսվել 10-14 հազար դրամից՝ կախված ռեստորանից ու ընտրված փաթեթից։ Եթե հաշվարկը կատարենք մեկ անձի համար 13 500 դրամով, ապա 300 հյուրի դեպքում միայն սեղանի արժեքը կկազմի մոտ 4 միլիոն 50 հազար դրամ։

Սակայն ռեստորանը հարսանիքի ամբողջ բյուջեն չէ։ Դրան ավելանում են հարսանյաց զգեստը, փեսայի հագուստը, դիմահարդարումն ու վարսահարդարումը, լուսանկարիչն ու տեսանկարահանողը, երաժշտությունը, դեկորը, ծաղիկները, մեքենան, հրավիրատոմսերը, տարոսիկները և բազմաթիվ այլ ծախսեր։ Արդյունքում մեծ հարսանիքի ընդհանուր արժեքը կարող է հասնել մի քանի միլիոն դրամի։

Բայց այստեղ առաջանում է մեկ այլ՝ ավելի կարևոր հարց․ իսկ ո՞վ է որոշում, թե քանի մարդ պետք է լինի հարսանիքին։ Հայկական մեծ հարսանիքների դեպքում հյուրերի ցուցակը հաճախ սահմանափակվում է ոչ միայն հարսի ու փեսայի մտերիմներով։ Այն ընդլայնվում է ծնողների բարեկամների, ընտանիքի ընկերների, գործընկերների, հարևանների և երբեմն նույնիսկ այն մարդկանց հաշվին, որոնց նորապսակները գրեթե չեն ճանաչում։ «Մեզ էլ են հրավիրել, մենք էլ պիտի հրավիրենք» սկզբունքը կարող է մեծացնել հյուրերի թիվը և, դրա հետ մեկտեղ, նաև հարսանիքի բյուջեն։ Ստացվում է մի իրավիճակ, երբ նույն սրահում կարող են նստել հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը միմյանց, իսկ երբեմն էլ հարսին ու փեսային, չեն էլ ճանաչում։

Ֆինանսական բեռը հատկապես մեծ է այն դեպքում, երբ ընտանիքը հարսանիքի համար անհրաժեշտ գումարը չունի և ստիպված է դիմել վարկի կամ պարտքի։ Այս դեպքում մեկ օրվա միջոցառման ծախսերը կարող են վերածվել ամիսների կամ տարիների ֆինանսական պարտավորության։ Ուստի հարցը միայն այն չէ, թե «կարո՞ղ ենք վճարել հարսանիքի համար»։ Ավելի կարևոր է հասկանալ՝ «կարո՞ղ ենք հարսանիքից հետո առանց լուրջ ֆինանսական խնդիրների մարել այդ պարտքը»։

Մեծ ծախսերի վրա ազդում է նաև սոցիալական ճնշումը։ Հարսանիքը շատ ընտանիքների համար ոչ միայն անձնական, այլև հասարակական իրադարձություն է։ Մարդիկ համեմատում են իրենց միջոցառումը նախորդ հարսանիքների հետ՝ քանի հյուր է եղել, ինչ սրահում է տեղի ունեցել հանդիսությունը, ով է երգել նորապսակների համար, ինչպիսի զգեստ է կրել հարսնացուն, որքան շքեղ է եղել դեկորը։ Սոցիալական ցանցերում հրապարակումներն էլ իրենց հերթին «պարտադրող են»։ Հարսանիքն այլևս միայն ներկա հյուրերի համար նախատեսված միջոցառում չէ։ Այն նկարահանվում է, լուսանկարվում և հրապարակվում, և նույնիսկ փոքր դետալները կամ վրիպակները կարող են դառնալ քննարկման ու քննադատության առարկա։

Մեծ հարսանիքը նույնպես չպետք է ավտոմատ նույնացվի հայկական ավանդույթի հետ։ Հայկական հարսանեկան մշակույթը ներառում է բազմաթիվ ծեսեր, սովորույթներ, եկեղեցական արարողություններ, երաժշտություն, պարեր և տարածաշրջանային առանձնահատկություններ։ Իսկ հարյուրավոր հյուրերով ռեստորանային խնջույքը դրանցից ընդամենը մեկ հնարավոր ձևն է։

Վերջնական հաշվարկը ցույց է տալիս, որ հարսանիքի արժեքը կարող է շատ արագ աճել՝ հատկապես հյուրերի թվի մեծացման և ավելի թանկ ծառայությունների ընտրության դեպքում։ Բայց այդ արժեքի յուրաքանչյուր մասը նույն նշանակությունը չունի։ Կան ծախսեր, որոնք զույգի համար իսկապես անհրաժեշտ են, կան ցանկալի ծախսեր, իսկ կան նաև այնպիսիք, որոնք առաջանում են հիմնականում հասարակության սպասելիքներից։

Ուստի «հայկական հարսանիքը թանկացել է» ձևակերպումը միայն գների մի քանի օրինակով ապացուցելը բավարար չէ։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ինչու ենք մենք պատրաստ միլիոնավոր դրամներ ծախսել մեկ օրվա համար և որքանով է այդ որոշումը իրականում մեր սեփականը։

Շողեր Ղլիջյան