Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ մասնակցելու է 2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին՝ չնայած իրեն վերաբերող դատական գործին, տեղեկացնում է BBC-ն։ Փարիզի վերաքննիչ դատարանը հաստատել է Լը Պենի մեղավորությունը` պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով, սակայն մեղմացրել է նրա՝ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի ժամկետը։ Դատարանը նրան նաև պարտավորեցրել է մեկ տարի կրել էլեկտրոնային վերահսկման սարք։
Դատավճռից անմիջապես հետո Լը Պենը հայտարարել է․ «Ես առաջադրվում եմ նախագահի պաշտոնում»՝ նշելով, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը Ֆրանսիայի բարձրագույն դատարանում։ Վերջինս նախկինում երկու անգամ՝ 2017 և 2022 թվականների նախագահական ընտրություններում պարտվել է ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին։ Սակայն այժմ, ըստ BBC-ի, նա երբեք այսքան ուժեղ դիրքերում չի եղել հասարակական հարցումների համաձայն։ Նրա քաղաքական հենարանը հիմնված է ազգային ինքնիշխանության, ներգաղթի սահմանափակման և ԵՄ որոշ այլ քաղաքականությունների քննադատության վրա։ Լը Պենը և նրա քաղաքական դաշնակիցները ավելի զգուշավոր են վերաբերվում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Ուկրաինային ռազմական աջակցությանը և եվրոպական երկրների պաշտպանական ծախսերի ավելացմանը։
2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների վրա։ Գաղտնիք չէ, որ Փարիզը ոչ միայն Եվրոպայի առանցքային քաղաքական դերակատարներից է, այլև Հայաստանի հետ ունի սերտ հարաբերություններ։ Հետևաբար Ֆրանսիայի արտաքին քաղաքական ուղղության հնարավոր փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև Երևանի և Փարիզի համագործակցության վրա՝ հատկապես անվտանգության և տարածաշրջանային հարցերում։
Միաժամանակ, Լը Պենի հնարավոր հաղթանակը մտահոգում է Ֆրանսիայի եվրոպական մի շարք գործընկերների, քանի որ նրա քաղաքական դիրքորոշումները մի շարք հարցերում տարբերվում են ներկայիս ֆրանսիական և եվրոպական հիմնական ուղղությունից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար