Մեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել․ Բուդանովը՝ Բելառուսի մասին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հարցազրույցում անդրադարձել է ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակին։ Նա քննադատել է Լեհաստանին՝ մեղադրելով ոչ հասուն քայլեր ձեռնարկելու համար, որոնք լարվածություն են առաջացնում Վոլինի կոտորածի տարելիցի նախօրեին, սակայն հույս է հայտնել, որ կողմերը կգնան դեէսկալացիայի։
Բուդանովը կարծիք է հայտնել, որ պատերազմի ակտիվ փուլը կարող է ավարտվել մինչև տարեվերջ, թեև ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է պայքարը շարունակել նաև երկարաժամկետ կտրվածքով։
Անդրադառնալով Բելառուսին՝ նա հորդորել է խուսափել լրացուցիչ թշնամիներ ձեռք բերելուց։ «Մեզ պետք չէ ևս մեկ թշնամի ստեղծել»,- ընդգծել է նա։
Ապագայի վերաբերյալ Բուդանովը ենթադրել է, որ 10 տարի անց թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում կհայտնվեն քաղաքական ուժեր, որոնք կձգտեն երկխոսություն սկսել՝ որպես օրինակ բերելով պատերազմից հետո Գերմանիայի և հակառակորդ երկրների միջև հարաբերությունների վերականգնումը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար