Անկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում «նվերների տոպրակով»
Թուրքիայի մայրաքաղաքում պատրաստվում են ընդունելու աշխարհի մի շարք երկրների ղեկավարների։ Հուլիսի 7-ից 8–ը Անկարայում կլինի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նա լրագրողներին ակնարկել է, որ «նվերներով» է գնում Անկարա։
Միջազգային մամուլը կարծում է, որ խոսքը Թուրքիա F-35 կործանիչներ մատակարարելու մասին է։ Գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայում ոստիկանական հատուկ գործողություններ են կատարվում բողոքի ցույցերը ցրելու և ակտիվիստներին ձերբակալելու ուղղությամբ։ Ձերբակալվում են լրագրողներ, ընդդիմադիրներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, անգամ ակադեմիկոսներ։
Ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվն անցնում է հինգ տասնյակը։ Իրավապաշտպանները սա համարում են մամուլի ազատության ոտնահարում, ազատ խոսքը ճնշելու քայլ։ Իշխանությունը պնդում է, որ դրանք հակաահաբեկչական գործողություններ են։
Անկարայում խստացվել են անվտանգության միջոցառումները․ Թուրքիայի մայրաքաղաքը պատրաստվում է ընդունելու ՆԱՏՕ-ի առաջնորդներին։
Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն հատուկ ուժերի 70 հզր ծառայողներ։ Հուլիսի 5-ից 10–ը արգելվում է ծանր բեռնատարների մուտքը մայրաքաղաք։
Հինգ տասնյակից ավելի մարդ է ձերբակալվել՝ ցուցարարներ, լրագրողներ, քաղհասարակության անդամներ, անգամ ակադմիկոսներ։ Իշխանությունները հայտարարում են, որ դրանք հակաահաբեկչական գործողություններ են։ Իսկ լրագրողներն ահազանգում են, որ ճնշվում է ազատ խոսքի իրավունքը։
«Մարդասպան ՆԱՏՕ, դուրս արի մեր երկրից»․ այսպիսիվանկարկումներով ու պաստառներով լրագրողներն ու ձախակողմյան ուժերը փորձում են բողոքի ակցիաներ կազմակերպել, սակայն նրանց շրջապատում են վահաններով զինված ոստիկաններ ու արգելում են ցույցերը։
ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը նշանակալի է նրանով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Անկարա է մեկնում «մեծ նվերների փաթեթով»։
Միջազգային մամուլը կարևորում է հատկապես Թրամփի նախատեսված հանդիպումը Էրդողանի հետ, որին ԱՄՆ նախագահը բազմիցս գովաբանել է՝ անվանելով «դժոխային առաջնորդ»։
Անկարա մեկնելուց առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ լրագրողը հարցրել էր Թրամփին, թե արդյոք նա Էրդողանի համար նվերներ ունի՝ պարզբանելով, որ Անկարան F-35 կործանիչներ է ակնկալում Վաշինգտոնից։
Թրամփը լրագրողի հարցին դրականորեն էր արձագանքել․ «Այո՛, կարծում եմ՝ այո՛։ Հավանաբար կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի»։
armradio.am


















































Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. Axios