Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հուլիսի 6-ին հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR ընկերության բենզալցակայանի դեմ հուլիսի 5-ի երեկոյան իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ սա առաջին նման դեպքը չէ։ Ըստ գերատեսչության՝ նախկինում Ուկրաինայում գտնվող SOCAR-ի այլ օբյեկտներ, այդ թվում՝ Օդեսայում գազաբաշխիչ կոմպրեսորային կայանն ու նավթաբազան նույնպես ենթարկվել են ռազմական հարվածների, ինչի հետևանքով զգալի նյութական վնաս է հասցվել, իսկ ընկերության աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ, չնայած նախկինում հնչեցված նախազգուշացումներին, նման դեպքերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։ Ադրբեջանական կողմը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք ավիահարվածների հետևանքով վնասվել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկովում պատվավոր հյուպատոսության շենքերը։
Ընդգծվել է դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքերի պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունների պահպանման կարևորությունը՝ համաձայն Վիեննայի կոնվենցիաների։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին կոչ է արել իրականացնել նշված բոլոր դեպքերի համապարփակ քննություն, ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ և պահպանել քաղաքացիական ենթակառուցվածքների ու դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո