Կատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ քննարկել է Իրան-ԱՄՆ հուշագրի շրջանակում մարտական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
«Կատարը կշարունակի կատարել միջնորդի դերը և աջակցել հուշագրով նախատեսված բանակցային բոլոր գործընթացներին՝ համապարփակ և երկարատև կարգավորման հասնելու համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի իրադրության շուրջ՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Լիբանանում զինադադարին։ Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի ռեժիմն անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել՝ երկրի միասնությունը, ինքնիշխանությունը և կայունությունը երաշխավորելու համար։
Միացյալ Նահանգների պատվիրակությունը բարձր է գնահատել Կատարի և Պակիստանի ջանքերը երկխոսության կազմակերպման գործում։ Ուիթքոֆը և Քուշները վստահեցրել են, որ Վաշինգտոնը մտադիր է այսուհետև էլ մասնակցել բանակցություններին և աջակցել «համապարփակ համաձայնության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար