ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2025 թ. պետական բյուջեի կատարողականը
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 10-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2025 թվականի բյուջեի կատարողականը:
Հաշվետու տարում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,072,937,000 դրամ:
Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են վերաբաշխումներ: Հաշվետու տարում Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին հատկացվել է 545,516,300 դրամ, ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 7,603,028,300 դրամ, ծախսը` 7,484,585,800 դրամ: Բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, եւ ճշտված բյուջեի ու կատարված ծախսի միջեւ շեղումը կազմել է 118,442,500 դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե:
2024 թվականի համեմատ՝ ՀՀ ԱԺ ծախսերն ավելացել են 326,500,000 դրամով կամ 4,6 տոկոսով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը մանրամասնել է Ազգային ժողովի կողմից իրականացված միջոցառումները: «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 6 մլրդ 705 մլն դրամ, ծախսը՝ 6 մլրդ 685 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99,7 տոկոսով: Ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 մլն 700 հազար դրամ:
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 1 մլն 309 հազար դրամ, ծախսը՝ 987,000 դրամ: Վերապատրաստվել է 31 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 75,4 տոկոսով:
«ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման» համար նախատեսվել է 151 մլն 249 հազար դրամ, ծախսը կազմել է 145 մլն 288 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 96,1 տոկոսով: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5,961,000 դրամ:
Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում անցկացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը 60 աշակերտների համար, նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերների հետ իրականացվել է դրամաշնորհային ծրագիր 120 մլն դրամի շրջանակում:
«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 134 մլն 980 հազար դրամ, ծախսը՝ 134 մլն 980 հազար դրամ, բյուջեն կատարվել է 99,9 տոկոսով:
«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 505,308,700 դրամ, իսկ ծախսը՝ 456,082,000 դրամ: Միջոցառման կատարողականը կազմել է 90,3 տոկոս: Շեղումը պայմանավորված է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներով:
«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման հաստատված բյուջեով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 78,810,000 դրամ, ծախսը կազմել է 61,900 հազար դրամ, բյուջեն կատարվել է 78,5 տոկոսով: Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված՝ տնտեսվել է 16 մլն 900 հազար դրամ:
«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 26,324,000 դրամ: Նշված միջոցառման շրջանակում նախատեսվում էր մարդատար վերելակի կառուցում: Կապալառու կազմակերպության կողմից սահմանված ժամկետում աշխատանքները չեն իրականացվել, եւ գումարն աբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե:


















































KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է