Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա Գրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստում Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՄի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք

Վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարողականը 2025 թվականին կազմել է 96 տոկոս․ Արայիկ Հարությունյան

 
2025 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 միլիարդ դրամ, ինչը կազմում է նախատեսված ցուցանիշի 96 տոկոսը։

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի համար հաստատվել էր մեկ ծրագիր և 50 միջոցառում, իսկ տարվա ընթացքում Կառավարության որոշումներով ավելացվել է ևս 7 միջոցառում։

«Արդյունքում 57 միջոցառումներից կատարվել են 55-ը։ 2025 թվականին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ծախսերը կազմել են 22,5 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը՝ կրկնելով 2024 թվականի արդյունքը»,- նշել է Հարությունյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակում օգտագործվել է նախատեսված միջոցների 97,3 տոկոսը կամ 843 միլիոն դրամ։ Միջոցներն ուղղվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացմանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում 729 միլիոն դրամ հատկացվել է էլեկտրոնային կառավարման համակարգերի և սարքավորումների ձեռքբերմանը, իսկ շուրջ 114 միլիոն դրամ՝ խորհրդատվական ծառայություններին։

Հարությունյանը հայտնել է նաև, որ 2025 թվականին հանրային իրազեկման ծրագրի համար հատկացվել է շուրջ 1,3 միլիարդ դրամ, որն ամբողջությամբ իրականացվել է։

«Նախորդ տարվա համեմատ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 4,8 տոկոսով կամ 63,4 միլիոն դրամով»,- նշել է նա։

Նրա ներկայացմամբ՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025 թվականին իրականացրել է Կառավարության գործունեության լուսաբանում, թեմատիկ վերլուծություններ, լրատվամիջոցների ամենօրյա մշտադիտարկում, հաղորդաշարերի նկարահանումներ և հանրային իրազեկման այլ միջոցառումներ։

Հարությունյանի խոսքով՝ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի ծախսերը կազմել են 7,2 միլիարդ դրամ՝ ապահովելով 95,1 տոկոս կատարողական։

Նա անդրադարձել է նաև սպասարկման ծառայություններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների շահագործման ու սպասարկման ծրագրերին՝ նշելով, որ դրանց կատարողականը կազմել է 100 տոկոս, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ ծախսերի նվազում է արձանագրվել։

«Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել, և առանձնահատուկ փոփոխություններ չեն նկատվել»,- ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։