Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ. Արմեն Մկրտչյան
Հունիսի 7-ին մենք արձանագրել ենք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Իհարկե, նաև մշտադիտարկում է իրականացվել իրավախախտումներ հայտնաբերելու տեսանկյունից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
«Արձանագրել ենք մի շարք դեպքեր, դրանց մի մասը ստուգման փուլում է, և ձեր կողմից նշված ծեծի, խուլիգանության, այսպես ասած, դեպքերն արձանագրվել են, հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմնին: Այս պահին նման որակումներ չէի տա՝ դրանք քաղաքական են թե քաղաքական չեն, բայց բոլոր ընտրատեղամասերում ընտրության հետ կապված դեպքերն արձանագրվել են: Մի մասը ուղարկվել է ՔԿ, ինչի մասին մենք երեքժամյա պարբերականությամբ հայտարարել ենք, մի մասն էլ ստուգվում է՝ կա՛մ կհերքվեն, կա՛մ կներկայացվեն Քննչական մարմնին»,- ասաց նա՝ ի պատասխան լրագրողների՝ բռնությունների մասին դիտարկումներին:
Նրա խոսքով՝ չի կարող այս պահին ասել՝ քանի գործ է հարուցվել, կարող է ասել՝ այս պահի դրությամբ շուրջ 100-ը իրենց կողմից ներկայացվել է ՔԿ:
«Հնարավոր է՝ այլ աղբյուրներից ՔԿ-ն ևս ստացած լինի հաղորդումներ, և հարուցված վարույթների թիվը կարող եք ճշգրտել Քննչական կոմիտեից»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Ոստիկանությունը համարժեք չի արձագանքել ընդդիմության բողոքներին, ևս մեկ անգամ շեշտեց՝ ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ և՛ ընտրական պրոցեսների, և՛ հնարավոր իրավախախտումների մշտադիտարկման տեսանկյունից:
Մկրտչյանի խոսքով՝ բոլոր դեպքերը արձանագրվել և ներկայացվել են ՔԿ:
Հարցին ի պատասխան՝ տեխնիկական թերությունները ինչ ծավալ են կազմել, որի մասին հայտարարում է ընդդիմությունը, ասաց՝ չի կարծում, թե դրանք էական են:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ