ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձեւ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ռազմական լիազորություններին վերաբերող բանաձեւը, որի նպատակն է դադարեցնել Իրանի դեմ պատերազմը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 215, դեմ՝ 208 կոնգրեսական։ Քվեարկության ընթացքում մի շարք հանրապետականներ միացել են դեմոկրատներին՝ վերջ դնելու համար եռամսյա առճակատմանը, որը փոխել է քաղաքական իրավիճակը թե՛ ԱՄՆ ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Ներկայացուցիչների պալատն ընդունել է մի փաստաթուղթ, որը նպատակ ունի կանխել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունները։
Որոշումը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի եւ հնարավոր է դարձել, երբ չորս հանրապետականներ միացել են դեմոկրատներին՝ հրապարակայնորեն իրենց անհամաձայնությունը հայտնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից սկսված պատերազմին։
Որոշումը Թրամփից պահանջում է կա՛մ դուրս բերել ամերիկյան ուժերը, կա՛մ ստանալ Կոնգրեսի հավանությունը հակամարտությունը շարունակելու համար։
Սպիտակ տունը մերժել է բանաձեւի հիմնավորումները՝ այն անվանելով նախագահի լիազորությունները սահմանափակելու հակասահմանադրական փորձ։ հայտնում է BBC-ին։
Սա Ներկայացուցիչների պալատի չորրորդ փորձն էր՝ սահմանափակելու Թրամփի ռազմական լիազորությունները։
Եթե բանաձեւը հաստատվի նաեւ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող ԱՄՆ Սենատի կողմից, նախագահի ստորագրությունը չի պահանջվի։ Սակայն սպասվում է, որ Սենատի կողմից հաստատվելու հետո փաստաթուղթը կարող է դառնալ իրավական վիճարկման առարկա։
Անկախ ամեն ինչից, Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը դարձել է Թրամփի Հանրապետական կուսակցության ներսում առկա տարաձայնությունների հերթական դրսեւորումը։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելու
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում