Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելից պահանջել է չհարվածել Բեյրութին և Թել Ավիվը ստիպված է համաձայնել։ «ԱՄՆ ճնշումը վտանգում է Նեթանյահուի (ընտրական) ռազմավարությունը։ Բոլոր ռազմական նվաճումները հիմա կասկածի տակ են, և անորոշ է նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունում նրա՝ հաղթանակի հասնելու կարողությունը»,- գրում է Al Monitor պորտալը՝ հղում անելով Նեթանյահուին մոտ կանգնած աղբյուրներին։
Իսրայելի վարչապետը վախենում է իր «Լիկուդ» կուսակցության պարտությունից՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ ճնշման պատճառով: Մինչդեռ 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո նա խոստացել էր «լիակատար հաղթանակ»՝ հաղորդում է պորտալը:
Նեթանյահուի նախընտրական քարոզարշավը հիմնականում հիմնվելու է Իսրայելի անվտանգության ապահովման հաջողությունների և Լիբանանում «Հըզբոլլահ»-ի, Գազայում «ՀԱՄԱՍ»-ի ու Իրանի դեմ պայքարում կոնկրետ արդյունքների վրա։ Աղբյուրի տվյալով՝ «Եթե հրադադարի մասին համաձայնագիրը, որը Թրամփի վարչակազմը կարող է կնքել Իրանի հետ, չենթադրի Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժում, իսկ Գազայում ու Լիբանանում իրավիճակը մնա չլուծված, Նեթանյահուն ընտրություններից առաջ կբախվի շատ բարդ իրավիճակի»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ