Իսրայելը և Լիբանանը համաձայնել են պահպանել հրադադարը
Իսրայելը և Լիբանանը համաձայնել են պահպանել հրադադարը, որը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, պայմանավորված է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորման կողմից կրակի լիակատար դադարեցմամբ։ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունների ապագան պետք է որոշեն բացառապես Իսրայելի և Լիբանանի ինքնիշխան կառավարությունները։ Վաշինգտոնը նաև մերժել է Լիբանանի ապագայի վրա որևէ պետական կամ ոչ պետական դերակատարի ազդեցության փորձերը։
Համաձայնագրի պայմաններով «Հեզբոլլահը» պետք է ամբողջությամբ դադարեցնի ռազմական գործողությունները և դուրս բերի իր ուժերը Լիբանանի հարավից՝ մինչև Լիտանի գետ ընկած հատվածից։ Նշված տարածքն այժմ վերահսկում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հրադադարի շուրջ պայմանավորվածությունը հաջորդել է ավելի վաղ ձեռք բերված մասնակի համաձայնությանը, որի շրջանակում Լիբանանը հայտարարել էր, որ Իսրայելը կդադարեցնի Բեյրութի ռմբակոծությունները՝ «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի ուղղությամբ հարձակումների դադարեցման դիմաց։
Կողմերը նախատեսում են հունիսի 22-ին կրկին հանդիպել՝ շարունակելու համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ «Հեզբոլլահը» դեռեւս հրապարակային մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Համաձայնությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում իսրայելցի և լիբանանցի դիվանագետների բանակցությունների երկրորդ օրվանից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի մշակել Լիբանանի անվտանգության այնպիսի համակարգ, որը կախված չի լինի «Հեզբոլլահից»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ