Լաս Վեգասում ներկայացվել են ռոբոտ-մերկապարուհիներ (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասում մեկնարկած CES տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ռոբոտ-մերկապարուհիներ, գրում է The Daily Mail-ը՝ նկատելով, որ անշունչ մեխանիզմները շատ զգացմունքային ու սեքսուալ պարային շարժումներ են անում:
Անդրոիդ ռոբոտների հեղինակը բրիտանացի Ջիլս Ուոլքերն է, որի խոսքով՝ էլեկտրոնային մերկապարուհիները ստեղծվել են տարբեր սարքերի մնացորդներից:
«Իրականում ես շատ սեքսուալ բան եմ ստեղծել աղբից»,-ասել է բրիտանացին:
Ուոլքերը չի բացառում, որ կգա մի ժամանակ, երբ իր ստեղծած ռոբոտներն ակումբներում կփոխարինեն իսկական մերկապարուհիներին:
Ներկայում նրա աշխատանքները ցուցադրված են Sapphire Gentleman's Club գիշերային ակումբում, որտեղ դրանք մնալու են մինչև հունվարի 13-ը: Հետաքրքրական է, որ ռոբոտ-մերկապարուհիները համալրված են տեսախցիկներով՝ պարին հետևողների արձագանքը ֆիքսելու համար:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո