ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան
Իր որոշման մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփի խոսքով՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ ունեցած լավ հարաբերությունները։ «Հաշվի առնելով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ իմ հրաշալի հարաբերությունները՝ ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5 հազար զինվորական կուղարկի Լեհաստան»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Լեհաստանում և Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու մտադրության մասին։
Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի կրճատի Լեհաստանում ամերիկյան զորքերի թիվը, այլ միայն կհետաձգի վերատեղակայումը։
«Խոսքը Եվրոպայից բոլոր ամերիկացի զինվորների դուրսբերման մասին չէ։ Մենք խոսում ենք որոշ ռեսուրսների վերաբաշխման մասին՝ այնպես, որ առավելագույնս բարձրացվի Ամերիկայի անվտանգությունը»,- հայտարարել էր նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին