Ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Շատ բնական է, որ 2020 թվականի իրադարձություններն էմոցիա են պարունակում: Դուք հարցնում եք՝ ինչ ապրումներ եմ ունեցել, կարող եմ ասել հետևյալը՝ իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, երբ դադարել եմ ընդհանրապես ամենօրյա աղոթքներ ունենալ, եղել է 2020 թ․ նոյեմբերի 8-ից հետո։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ո՛չ հաց եմ կերել, ո՛չ ջուր եմ խմել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած էմոցիաների մասին հարցին։
«Հետո էլի սկսել եմ մտածել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու և քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ և էդ թակարդից պետք է դուրս գա։ Եվ ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել էդ թակարդից։
Էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ կոնկրետ մարդիկ լրտեսական տրամաբանության գործունեության մեջ Հայաստանն ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։
Ես զարմանում եմ, որ մարդ կա, ում համար էս թեմաներն էմոցիոնալ չեն։ Ես չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, նա սառնասիրտ մարդասպան է, ինչի՞ պիտի էմոցիա ունենա: Նա մարդասպան է, որի տեղը բանտում է, կարծում եմ՝ բանտում նրա էմոցիաները կամաց-կամաց կվերականգնվեն։
Կամ Ծառուկյան Գագիկը ինչի՞ պիտի էմոցիա ունենա, քյարփինջը ո՞նց կարող է էմոցիա ունենալ։ Կամ կուլուգացի օլիգարխը ինչի՞ պիտի էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտը էմոցիա ունի՞:
Ես էմոցիանալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեր համար, ես լրագրող, պատգամավոր ժամանակ էմոցիոնալ չե՞մ եղել»,- ասել է վարչապետը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների