ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է
Միացյալ Նահանգներն իր չորս բրիգադային մարտական խմբից մեկը դուրս կբերի Եվրոպայից։ Պենտագոնի այս քայլը տարածաշրջանում ամերիկյան զորքերի թիվը կնվազեցնի մինչև 2021 թվականի մակարդակը։ Մարտական բրիգադային խմբի դուրսբերումը կհետաձգի նաև ամերիկյան զինված ուժերի տեղափոխումը Լեհաստանում, սակայն ԱՄՆ բանակը կպահպանի «ուժեղ ռազմական ներկայությունն» այդ երկրում, ընդգծել է Պենտագոնը:
Մարտական բրիգադային խումբն ԱՄՆ բանակի հիմնական մարտավարական միավորումն է, որը կարող է ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել։ Հետևակային մարտական բրիգադային խմբի հետևակային անձնակազմը բաղկացած է 4000-4500 զինվորականից, իսկ զրահատանկային անձնակազմը՝ մինչև 5000: Վերջին տարիներին ԱՄՆ-ն Եվրոպայում տեղակայել է մոտ 100 հազար զինվոր և սպա: Նրանցից ավելի քան 65 հազարը տարածաշրջանում գտնվել են մշտապես, մնացածը՝ ռոտացիոն հիմունքներով։
Նախօրեին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել էր, որ տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի ազդի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ եվրոպական պաշտպանունակության ամրապնդման ծրագրերի վրա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին