ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը
ԱՄՆ Սենատում հիմնական քվեարկությունից առաջ տեղի է ունեցել այն բանաձևի ընթացակարգային քվեարկությունը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում է կամ դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները, կամ ուժ կիրառելու համար ստանալ Կոնգրեսի պաշտոնական թույլտվությունը։
Բանաձևի հետագա ընթացքին Կոնգրեսի վերին պալատում աջակցել է 50 սենատոր՝ հիմնականում դեմոկրատներ և չորս հանրապետական, 47-ը դեմ են եղել՝ հիմնականում հանրապետականներ և մեկ դեմոկրատ։ CNN-ի տվյալներով՝ երեք հանրապետական սենատոր բացակայել է քվեարկությունից` իրենց քարոզարշավի պատճառով։
Այս տարվա սկզբին հանրապետականները խոչընդոտել են այդ բանաձևը Սենատում առաջ մղելու նախորդ յոթ փորձը։
1973 թվականի «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի հաստատման ընդամենը 60 օրվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածից հետո նախագահը պետք է կամ դադարեցնի պատերազմը, կամ Կոնգրեսից պաշտոնական թույլտվություն ստանա ռազմական ուժ կիրառելու համար։
2026 թվականի մայիսի 1-ին, երբ լրացավ Իրանի դեմ ռազմական գործողությունների 60-օրյա ժամկետը, Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցեց այդ երկրի դեմ «պատերազմի ավարտի» մասին, սակայն փաստացի Միացյալ Նահանգները շարունակում է շրջափակել իրանական նավահանգիստները և հարվածել իրանական նավերին, նշում Է Reuters-ը։
CNN-ն էլ հաղորդում է, որ օրենքի ընդունման դեպքում Թրամփը պարտավոր կլինի Կոնգրեսի հետ համաձայնեցնել Իրանում ցանկացած ապագա ռազմական գործողություն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին