ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչը մայիսի 22-23-ը կգտնվի Երևանում՝ հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել են ԵԱՀԿ-ից։
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա պետական մարմինների, ընտրական վարչակազմի, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև արդեն Հայաստանում տեղակայված ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության ներկայացուցիչների հետ։
Հաղորդագրության համաձայն՝ այցի նպատակը նախընտրական իրավիճակի և ընտրությունների նախապատրաստական գործընթացի վերաբերյալ պատկերացում կազմելն է։
Նշվում է նաև, որ Պեյովիչը կաշխատի Ֆարա Քարիմիի հետ, որը նշանակվել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող։
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը համագործակցելու է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների հետ։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը երկարամյա փորձ ունի Հայաստանում ընտրությունները դիտարկելու հարցում և առաջին առաքելությունը երկիր է ուղարկել դեռևս 1995 թվականին։
Ակնկալվում է, որ դիտորդական առաքելությանը կմասնակցեն ԵԱՀԿ տարածաշրջանի ավելի քան 30 երկրների ավելի քան 100 խորհրդարանականներ և աշխատակիցներ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին