ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ մայիսի 17-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ռազմական գործողությունների շրջանակներում գրանցվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային հարձակում: Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 16-ի ժամը 22:00-ից մինչև մայիսի 17-ի առավոտյան 07:00-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 556 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր:
ԱԹՍ-ներ են խոցվել Բելգորոդի, Կուրսկի, Բրյանկի, Կալուգայի, Վորոնեժի, Օրյոլի, Տուլայի և Մոսկվայի մարզերում, ինչպես նաև Ղրիմում։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Մոսկվայի մարզում զոհվել է 3 մարդ, իսկ Մոսկվայում վիրավորվել է 12 հոգի։ Տուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ։
Մայիսի 17-ի գիշերը նաև Ռուսաստանի զինված ուժերն են հարվածներ հասցրել Ուկրաինայի մարզերին։ Տեղական իշխանությունները հաղորդել են Դնեպրի, Զապորժիեի, Սումիի և Խարկովի ուղղությամբ արձակված անօդաչուների ու հրթիռների մասին, ինչի հետևանքով կան ավերածություններ և տուժածներ։
Դնեպրոպետրովսկի մարզում գիշերային հարձակման հետևանքով 3 մարդ վիրավորվել է։ Ավերվել և վնասվել են մի շարք մասնավոր տներ, հրդեհներ են բռնկվել։
Խարկովում, տեղական ռազմական վարչակազմի տվյալներով՝ քաղաքը շարունակաբար գտնվել է հարվածների թիրախում։ Մասնավորապես, անօդաչուի հարվածի հետևանքով այրվել է ավտոմեքենա, վնասվել են բազմաբնակարան շենքերի պատուհաններ։ Սումիի տարածքում նույնպես գրանցվել են հարվածային ԱԹՍ-ներ, որոնց ուղղությամբ աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին