Հեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն օրինական է. ՀՀՌՑ-ն հերքում է տարածվող լուրերը
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ-ն Երևանի հեռուստաաշտարակի վրա քաղաքական գովազդի տեղադրման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերը, թե Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն անօրինական է, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտություն են:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Հեռուստաաշտարակի էկրանին գովազդ տեղադրելու պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է դեռևս 2026 թվականի մայիսի 4-ին՝ ընկերության կայքում: Քաղաքական գովազդի հնարավորության մասին տվյալները հասանելի են նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) պաշտոնական կայքում:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ գովազդային հարթակից օգտվելու հավասար հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը: Այս պահին գովազդի տեղադրման հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Լիահույս ենք, որ առաջիկայում գովազդի տեղադրման հայտեր կներկայացնեն նաև մյուս քաղաքական ուժերը։ ՀՀՌՑ ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասված է պարզաբանման մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին