Սենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններում
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը խստորեն քննադատել է Պակիստանին և կոչ է արել դադարեցնել նրա միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններում: Նա նշել է, որ ինքը խիստ հիասթափված է Պակիստանից, որը, հավանաբար, իր տարածքում պահում է իրանական ռազմական ինքնաթիռների մի մասը:
«Ես բոլորովին չեմ վստահում Իսլամաբադին: Եթե նրանք իրականում իրանական ինքնաթիռներ են տեղակայել Պակիստանի բազաներում՝ իրանական ռազմական օբյեկտները պաշտպանելու համար, դա հուշում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրենք մեկ ուրիշ միջնորդ: Զարմանալի չէ, որ այս անիծյալ նախաձեռնությունը տեղից չի շարժվում»,- ասել է Գրեհեմը Սենատի լսումների ժամանակ:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին էլ հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է Պակիստանին համարել պաշտոնական միջնորդ Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման բանակցություններում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին