Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ Դժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ

Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը

Արտաքին միջամտություններ, քաղաքական բեւեռացում, ապատեղեկատվություն. ԵԽԽՎ պատվիրակության առաջին զեկույցը

Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախի մթնոլորտից, արտաքին անհարկի ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ պայմաններում, հայտարարել է հայաստանյան ընտրությունների նախընտրական փուլը դիտարկող ԵԽԽՎ պատվիրակությունը, ամփոփելով մայիսի 11-12-ի մեր հանրապետություն երկօրյա այցի արդյունքները։

Հրապարակված զեկույցում պատվիրակությունն անհանգստություն է հայտնել Հայաստանի քաղաքական և տեղեկատվական միջավայրի վրա ազդող արտաքին միջամտությունների բարդ և համակարգային բնույթի կապակցությամբ։

Զեկույցում նշված է, որ ԵԽԽՎ պատվիրակությանը հայտնել են, որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղիղ և բացահայտ խնդրել է, որպեսզի նպաստի քվեարկությանը Ռուսաստանի հայ համայնքի մասնակցությանը, «ինչպես նաև հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից Սփյուռքի տվյալ  հատվածին առաջարկած ֆինանսական բնույթի խոստումներին՝ ընտրության օրը Հայաստան գալու և քվեարկելու համար»։

Պատվիրակությունը նշել է, որ նման միջամտությունները սպառնալիք են, որոնք ազդում են ընտրական շրջանից շատ ավելի լայն ժամանակահատվածի վրա։

Միաժամանակ պատվիրակությունը նաև արձանագրել է, որ արևմտյան որոշ գործընկերներ հայտարարությունների մակարդակով աջակցություն են հայտնել իշխող կուսակցությանը։

Պատվիրակությունը ողջունել է անհարկի ազդեցություններին հակազդելու ուղղությամբ Հայաստանի օրենսդրական և կարգավորող ջանքերը։ Սակայն, նաեւ ւարծում է, որ գործող մեխանիզմները թաքնված, համակարգված և անդրսահմանային սպառնալիքներին արդյունավետ արձագանքը ուժեղացնելու կարիք ունեն։

«Հատկապես անհրաժեշտ է ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավել միջգերատեսչական համակարգումը և բարձրացնել քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը»,- նշված է զեկույցում։

Նախընտրական ընդհանուր միջավայրի առնչությամբ պատվիրակությունն անհանգստություն է հայտնել նաև իրավապաշտպանների, լրագրողներին և քաղհասարակության դեմ թիրախավորված ապատեղեկատվական արշավների ակտիվացման կապակցությամբ։

«Օտար գործակալ» լինելու մեղադրանքների նմանատիպ նարատիվները, ըստ պատվիրակության, խաթարում են հանրային վստահությունն ու սահմանափակում քաղաքացիական տարածքը։

Զեկույցում նշված է, որ տեղեկություններ են ստացել համակարգված կեղծ ակտիվության և սոցիալական ցանցերում մանիպուլյատիվ բովանդակության մասին։ Հեղինակները հույս են հայտնել, որ տեխնոլոգիական ընկերությունները ավելի վճռական քայլեր կձեռնարկեն նման արշավների դեմ։

Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել նաև աճող իրավական ճնշումների, այդ թվում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված դատական հայցերի (SLAPPs) կապակցությամբ, որոնք թիրախավորում են քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին և դիտորդներին։

«Նման գործելակերպը կարող է սահմանափակել խոսքի ազատությունն ու զսպել ժողովրդավարական մասնակցությունը։ Պատվիրակությունը շեշտել է, որ կենսունակ և անկախ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական ընտրությունների կարևոր նախապայման է և պետք է պաշտպանված լինի ճնշումներից»։

ԵԽԽՎ պատվիրակությունը նաեւ մտահոգված է քաղաքական բևեռացման խորացմամբ, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակով և հատկապես երիտասարդների շրջանում քաղաքականության հանդեպ ընդհանուր անտարբերությամբ։

Զեկույցի հեղինակների ուշադրությանն է արժանացել նաև Հայ Առաքելական եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։

Պատվիրակությունը լսել է նաև արդարադատության համակարգում երկակի չափանիշների վերաբերյալ մեղադրանքներ․ ընդդիմության ներկայացուցիչները դժգոհել են, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ և հոգևորականներ քննության տակ են կամ տնային կալանքի մեջ՝ դատական որոշումների արդյունքում։

Պատվիրակությունն ընդգծել է, որ ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը պահանջում է ազգային իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համագործակցություն, ինչպես նաև թվային հարթակների պատասխանատու վարքագիծ։

ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանություններին կոչ է արել ուժեղացնել արտաքին միջամտությունների դեմ պաշտպանության միջոցները և ապահովել հավասար պայմաններ բոլոր ընտրական ուժերի համար։ Այն նաև խրախուսել է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին շարունակել իրենց կարևոր առաքելությունը՝ ընտրությունների մոնիթորինգի, խախտումների արձանագրման և ժողովրդավարական չափանիշների պաշտպանության ուղղությամբ։