Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Մոսկվան ազդակներ է ուղարկում Երևան․ ինչո՞ւ է ընտրվել նախընտրական շրջանը

Երկրորդ օրն անընդմեջ Մոսկվան  ուղղակի և անուղղակի ազդակներ է փոխանցում հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Եթե նախօրեին Կրեմլը խոսում էր ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին, ապա այսօր տեղեկատվական  ուղերձները վերաբերում են հայկական երկաթուղուն և ատոմակայանին ։ Ըստ էության մերժելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ կողմին փոխանցելու Հայաստանի առաջարկը՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու Երասխի, Իջևանի և Ախուրիկի հատվածների վերակառուցմանը, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար: Վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե ինչու է Մոսկվան Հայաստանի համար սկզբունքային այս հարցերի մասին հենց այս փուլում խոսում։

Հայաստանի համար առանցքային երկու թեմաների վերաբերյալ Մոսկվան  պարզաբանումներ է ներկայացրել։ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը խոսել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի և Հայաստանի ատոմակայանի հեռանկարի մասին։

Ռուս պաշտոնյան վկայակոչել է այս տարվա ապրիլի 1–ին երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հարավկովկասյան երկաթուղու հարցը։ Մոսկվան ֆիքսել է Հայաստանի ղեկավարի այն հայտարարությունը, որ Երևանը մտադիր չէ քննարկել կոնցեսիայի հետ կապված հարցերը «Ռուսաստանի թիկունքում»՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ընդգծել է Կալուգինը։ Ղեկավարների մոսկովյան բանակցություններին անդրադառնալով՝ ռուս պաշտոնյան նշել է, որ պարզաբանումներ են տրվել հայկական կողմին հուզող բոլոր հարցերի մասին, և համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքի ձևաչափի վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում։

Պաշտոնապես մերժելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ կողմին փոխանցելու Հայաստանի առաջարկը՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Երասխի, Իջևանի և Ախուրիկի հատվածների վերակառուցմանը, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար: Կալուգինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր մասնակցությունը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում, օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկում» կամ «Թրամփ ուղի»–ում, քանի որ հենց ռուսական ընկերությունն է կառավարում Հայաստանի երկաթուղային ցանցը:

Մոսկվայի նոր հայտարարությունների հիմքում, ըստ  վերլուծաբանների,  առաջին հերթին աշխարհաքաղաքական ու քաղաքական, հետո միայն  տնտեսական շահերն են։ Այդպես է դասակարգում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

 «Հայաստանը վարում է իր քաղաքականությունը՝ բալանսավորվող, բալանսավորման քաղաքականությունը, ու մենք մեր շահերից ելնելով ենք շարժվում, այլ ոչ թե ուզում ենք ինչ–որ մեկին վատություն անել։ Այս բալանսավորվող, ես կասեի` բազմավեկտոր քաղաքականությունը, որը հիմա Հայաստանը վարում է, սա ցավոտ է ընդունում Ռուսաստանը»։

Ռուս պաշտոնյայի մյուս բացահայտումն առնչվում է ատոմակայանին։ Կալուգինի խոսքով՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել էր բարձր հզորության ատոմակայանի նախագիծ։ Եթե  Հայաստանի իշխանությունը ցանկանար այն իրագործել, դրա հզորությունը կբավարարեր երկրի էներգետիկ կարիքները հոգալուն մի քանի տասնամյակ։ Այդպես, ըստ ռուս պաշտոնյայի, Հայաստանը կապահովեր էլեկտրաէներգիայի էժան սակագին վերջնական սպառողի համար, ինչը կխթաներ երկրի տնտեսական աճը։ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենն ընդգծել է, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է և կարող է Հայաստանին օգտակար լինել իր փորձով։

Հայաստանն իր գործընկեր երկրներից  չի թաքցրել, որ բանակցում է առնվազն 5 ուղղությամբ  մինչև 2036 թվականը՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտը լավագույն տարբերակն ընտրելու և իրագործելու համար։

Հայաստանը քննարկում է  փոքր մոդուլային ռեակտորների տարբերակը։ Թեման արդիական է դարձել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցից հետո՝ նկատում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտնական Անաստասիա Պոնոմարյովան։ Որպես ամերիկյան տեխնոլոգիաների  հակակշիռ՝ Ռուսաստանն էլ Հայաստանին առաջարկում է իր փորձը։

«Երբ Միացյալ Նահանգները խոսում է իր առաջարկի մասին, այն կարելի է համառոտ նկարագրել որպես ապագայի ներդրում: Մենք խոսում ենք փոքր մոդուլային ռեակտորների մասին, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա: Մի կողմից, մենք տեսնում ենք միայն նախագծային փաստաթղթեր, իսկ մյուս կողմից՝ գործող ռեակտորներ ամբողջ աշխարհում»։

Ռուսաստանը Հայաստանի հետ այժմ բանակցում է նաև գործող ՀԱԷԿ–ի ժամկետի երկարացման շուրջ։ Մոդուլային փոքր ատոմակայանների շահագործման հարցում էլ Ռուսաստանը փորձ ունի և պատրաստ է դրանով կիսվել՝ ասում է Հայաստանում ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

Ֆեֆիլովի խոսքով՝ Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի փոքր կայանների շահագործման իրական փորձ։ Արկտիկական ամբողջ տարածաշրջանը սնուցվում է դրանց արտադրած էներգիայով՝ ասում է նա։

Ատոմային էներգիայի բնագավառում իրավիճակը հետևյալն է․ այս տարվա փետրվարին Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են «1–2–3 համաձայնագիրը», որը թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին տեխնոլոգիաներ և սարքավորումներ մատակարարել:

Սրան զուգահեռ ռուսական կողմը շարունակում է առաջարկներ ներկայացնել  թե մեծ, թե մոդուլային կայանների վերաբերյալ՝ շեշտելով տեխնոլոգիաների փորձարկված լինելը։

Հայ վերլուծաբանները տարբեր ենթադրություններ ունեն այն հարցի վերաբերյալ, թե ինչու Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն երկու թեմաներին որոշեց անդրադառնալ հենց այս պահին։ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը ռուս պաշտոնյաների անդրադարձը կապում է Հայաստանում սպասվող ընտրությունների հետ։

 «Ըստ էության, որոշումներն այս կարևոր հարցերի շուրջ թողնված են ընտրություններից հետո։ Պարզապես ռուսական կողմն իր այս հայտարարություններով, որոնք զուգորդվում են Հայաստանի ներքին գործերին միջամտելու տարբեր փորձերով, հայ ընտրողին փորձում է  համոզել, որ այն ուղին, որն ընտրել է Հայաստանը, որը տարբեր բնորոշումներ ունի ` բալանսավորման և բալանսավորված, բազմավեկտոր, եվրոպականացում և այլն, կործանարար ուղի է։ Այսինքն` ընտրվել է վախի ներշնչման ուղին, թե Ռուսաստանն էլ ունի շահեր, և եթե Հայաստանն այդ շահերին հակասող քայլեր է անում, պետք է սպասի հակառակ քայլին։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո արդեն պարզ կլինի, թե հայկական կողմի որոշումներից հետո Ռուսաստանն ինչպես է արձագանքելու դրանց։ Բայց առնվազն Հարավկովկասյան երկաթուղու թնջուկի հարցը հունիսից հետո լինելու է ամենակարճաժամկետ խնդիրը, որը դրվել է»։  

Զուգահեռաբար կան նաև Արևմուտքից եկող ազդակներ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ուկրաինայի ժողովրդավարությանը վնաս հասցնելուն ուղղված մի շարք գործողությունների համար։ Այդ հիմնավորումներում հպանցիկ անդրադարձ կա նաև Հայաստանին․ Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Հայաստանի քարոզարշավին միջամտելու համար։ Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրության մեջ նշված է, որ նոր պատժամիջոցները վերաբերում  են Սոցիալական նախագծման գործակալությունում աշխատող 49 անձանց՝ հեղինակներ, թարգմանիչներ եւ վիդեոբովանդակության հետ աշխատող մասնագետներ, որոնք պատասխանատու են կրեմլյան քարոզչության համար։

armradio.am