Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան
Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ կապված Բելառուսի ԱԳՆ-ի՝ ԱԺ նախագահի արած հայտարարության հետ, խնդրելով մեկնաբանել: Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, թե Բելառուսը Բելառուս է, Հայաստանը՝ Հայաստան: «Չեմ մեկնաբանում: Դուք կապրեի՞ք Բելառուսում: Ամեն մեկն իր երկիրն ունի, ես իմ երկրի պատասխանատուն եմ»,- ասաց ԱԺ նախագահը:
Ճշտող հարցին՝ արդյոք այդ հայտարարությունները կարող են ավելի վատացնել երկու երկրների հարաբերությունները, ասաց՝ կարծում է՝ Հայաստանի նկատմամբ, գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները:
«Շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները, և քաղաքական կուրսը ամեն պետության ընտրության հարց է: ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, և ես կարծում եմ, որ պետությունն իր օրինակն է ընտրում: Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ, ինչպիսին Հայաստանը»,- նշեց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նա դիվանագիտորեն չի ձևակերպում իր ասելիքը, ԱԺ նախագահը նկատեց՝ ակնհայտ է, որ դա իր բնավորության, խառնվածքի մի մաս է:
«Բացի այդ էլ, ես պառլամենտական գործիչ եմ և ավելի ազատ եմ, քան մեր որևիցե գերատեսչության պատասխանատվության ոլորտ ներկայացնող մարդիկ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Բելառուսի ԱԳՆ-ի բողոքի նոտային, ասաց՝ լուրը կարդացել է, այլ տեղեկություն չունի:
«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ազատ երկիր է իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով ու օրենքի գերակայությամբ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»