ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններում Իրանի պահվածքից եւ ավելի լրջորեն է դիտարկում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, CNN-ին հայտնել են իր աղբյուրները։ «Թրամփը կորցնում է համբերությունը՝ պայմանավորված Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, ինչը նա ընկալում է որպես իրանական ղեկավարության ներսում պառակտում, որը խոչընդոտում է միջուկային բանակցություններում էական զիջումների գնալուն»,- նշում է հեռուստաընկերությունը։
CNN-ի աղբյուրների խոսքով՝ Իրանի վերջին պատասխանը, որը Թրամփը նախօրեին անվանել էր «լիովին անընդունելի», ստիպել է նրա վարչակազմի մի շարք պաշտոնյաների կասկածել, որ Թեհրանը պատրաստ է զբաղեցնել լուրջ բանակցային դիրք։ Միեւնույն ժամանակ, զրուցակիցների պնդմամբ, Սպիտակ տանը կան տարբեր խմբեր, որոնք առաջարկում են այլընտրանքային քայլեր։
«Ոմանք, այդ թվում՝ Պենտագոնի պաշտոնյաներ, իրանցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու ավելի ագրեսիվ ճնշման կողմնակիցն են, ներառյալ նպատակային հարվածները, որոնք էլ ավելի կթուլացնեն Թեհրանի դիրքերը։ Սակայն, ըստ աղբյուրների, մյուսները շարունակում են պնդել, որ պետք է հնարավորություն տալ դիվանագիտությանը»,- հաղորդում է CNN-ը։
Աղբյուրները նաեւ նշել են, որ Թրամփի շրջապատի շատ ներկայացուցիչներ ցանկանում են, որպեսզի Պակիստանի միջնորդները շատ ավելի ուղիղ լինեն իրանցիների հետ շփումներում։ Նրանք վստահ չեն, որ միջնորդները բավարար կոշտությամբ են փոխանցում Թրամփի դժգոհությունը։
Երկու աղբյուրի խոսքով՝ Պակիստանը հաճախ ԱՄՆ-ին ներկայացնում է Իրանի դիրքորոշման ավելի դրական տարբերակ, քան` իրականում կա։
Երկուշաբթի Թրամփը Սպիտակ տանը կրկին հանդիպել է ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ ՝ քննարկելու հետագա տարբերակները։ Աղբյուրների խոսքով՝ հետագա քայլերի վերաբերյալ կարեւոր որոշում, հավանաբար, չի ընդունվի մինչ ԱՄՆ նախագահի այցը Չինաստան։ Այն նախատեսված է մայիսի 13-15-ը։
Մինչդեռ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երկուշաբթի երեկոյան X սոցիալական ցանցում գրել է, որ Թեհրանը լիովին պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։
Ըստ «Իռնա»գործակալության` Ղալիբաֆը նշել է, որ սխալ ռազմավարություններն ու սխալ որոշումներն անխուսափելիորեն հանգեցնում են աղետալի հետեւանքների։ «Ամբողջ աշխարհն արդեն ավելի վաղ գիտակցել է դա»,- հավելել է նա՝ ակնարկելով Իրանի հետ նախկին բախումների փորձը։ «Մենք պատրաստ ենք բոլոր տարբերակներին։ Նրանք շոկի կենթարկվեն»,- նշված է նրա գրառման մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»