Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը կիրակի հրաժարական է տվել վերջերս ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքի՝ Բալթյան երկիր ներխուժումից հետո։
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգերը բավականաչափ արագ չեն գործել՝ ներխուժմանը դիմակայելու համար։ «Այս շաբաթ անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը հստակ ցույց տվեց, որ պաշտպանական ոլորտի քաղաքական ղեկավարությունը չի կատարել մեր երկրի անվտանգ օդային տարածքն ապահովելու իր խոստումը»,- գրել է վարչապետը։ Սիլինան հաղորդել է, որ պաշտպանության նոր նախարար կդառնա գնդապետ Ռաիվիս Մելնիսը։
Հինգշաբթի երկու անօդաչու թռչող սարք հատել էր Ռուսաստանի սահմանը և մտել Լատվիայի տարածք։ Ազգային ոստիկանության տվյալներով՝ նավթի պահեստում հրդեհ էր բռնկվել, սակայն հրշեջներն այն արագ մարել են։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ «ռուսական էլեկտրոնային պատերազմի» արդյունքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շեղվել են Ռուսաստանում իրենց թիրախներից և ներխուժել Լատվիա։
Լատվիան և Լիտվան կոչ են արել ՆԱՏՕ-ին ամրապնդել իրենց օդային պաշտպանությունը։


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելու