Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունն ավելի քան 1500 տեղ է կորցրել Անգլիայի մունիցիպալ խորհուրդների, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանների ընտրություններում, հայտնում է BBC-ն: Լեյբորիստները կորցրել են վերահսկողությունն Անգլիայի 40 մունիցիպալ խորհուրդների նկատմամբ, կուսակցությանը հաջողվել է պահպանել 1200 տեղ։ Բացի այդ, նրանք պատմության մեջ առաջին անգամ զրկվել են մեծամասնությունից Ուելսի խորհրդարանում։ Պահպանողական կուսակցությունը նույնպես անհաջողություն է կրել՝ կորցնելով ավելի քան 500 տեղ Անգլիայի մունիցիպալ խորհուրդներում: Այժմ կուսակցությունն ունի 801 ներկայացուցիչ:
Միևնույն ժամանակ, Նայջել Ֆարաջի աջակողմյան Reform UK կուսակցությունն Անգլիայում գրեթե 1500 տեղ է ստացել տեղական խորհուրդներում՝ ստանձնելով վերահսկողությունը 14 խորհրդի նկատմամբ։ Սա մեծ հաջողություն է Ֆարաջի համար։
Չնայած Լեյբորիստական կուսակցության պարտությանը՝ վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հրաժարական չի տա։ Սակայն բրիտանական ԶԼՄ-ները ենթադրում են, որ արդեն հաջորդ շաբաթ Սթարմերի որոշ համախոհներ կարող են խնդրել նրան լքել պաշտոնը:
Reform UK-ի տպավորիչ արդյունքները ցույց են տալիս բրիտանացի ընտրողների հիասթափության աստիճանն ավանդական կուսակցություններից, որոնք անցած տարվա ընթացքում այդպես էլ չկարողացան ոչինչ հակադրել առաջնորդ Նայջել Ֆարաջին: Վերջինս հայտարարել է, որ իր կուսակցության հաջողությունը վկայում է բրիտանական քաղաքականության մեջ մեծ տեղաշարժի մասին, գրում է BBC-ն:
Ընտրողները դժգոհ են բրիտանական երկու հիմնական և ամենահին՝ Լեյբորիստական ու Պահպանողական կուսակցությունների անկարողությունից` կարգուկանոն հաստատել տնտեսությունում և միգրացիոն քաղաքականությունում:


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելու