Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելության մեջ։ Պատրաստ ենք զարգացնելու Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունները»,- ասված է գրառման մեջ:
Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարն ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում՝ Վիկտոր Օրբանի փոխարեն, որը ղեկավարում էր կառավարությունը 2010 թվականից։ Մադյարը պրոեվրոպական դիրքորոշում ունի, սակայն պատրաստ է երկխոսել Մոսկվայի հետ: Հունգարիայի նորանշանակ վարչապետը նաև ցանկանում է բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»