Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնը Կուբա ներխուժելու մտադրություն չունի, հաղորդում է EFE լրատվական գործակալությունը։ «Եթե ինձ ճիշտ են թարգմանել նրա խոսքը, ապա նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա», - ասել է Լուլա դա Սիլվան։
Բացի այդ, Թրամփի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Բրազիլիայի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է օգնել Կուբայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները լուծելու գործում։ «Կուբան տրամադրված է երկխոսության և այնպիսի լուծում գտնելու, որը թույլ կտա վերջ դնել ամերիկյան շրջափակմանը։ Այս շրջափակումը չի կարողացել Կուբային զրկել այն ազատությունից, որը նա ձեռք է բերել հեղափոխության շնորհիվ», - հավելել է Լուլա դա Սիլվան։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»