Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Այսօր` մայիսի 8-ին մեկնարկեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Դրան մասնակցում է 19 քաղաքական ուժ` 17 կուսակցություն եւ 2 դաշինք։
- Ռեֆորմիստներ կուսակցություն
- «Բոլորին դեմ եմ» կուսակցություն
- «Ուժեղ Հայաստան» դաշինք
- Հայաստանի շնորհապետական կուսակցություն
- «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
- «Միասնության թեւեր» կուսակցություն
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- «Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն
- «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցություն
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- Քրիստոնեա- ժողովրդավարական կուսակցություն
- «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
- «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Հայաստան» կուսակցությունների դաշինք
- «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Կուսակցությունների խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ է հաղթահարել 4 տոկոսի արգելքը, դաշինքների համար` 8 տոկոս։
Նախընտրական քարոզարշավը կավարտվի հունիսի 6-ին։ Հունիսի 7-ի ընտրությունների նախօրեն հայտարարվում է լռության օր։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»