Ուկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ
Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիտորինգային առաքելությունը հայտնում է, որ մայիսի 1-ից ի վեր ռուսական հարվածների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 500-ը ստացել են վիրավորումներ։ «Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում ինչպես խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասշտաբները, այնպես էլ ընդամենը մի քանի օրվա ընթացքում թիրախավորված տարածքների ընդգրկումը», - հայտարարել է առաքելության ղեկավար Դանիել Բելը։ Առաքելության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ թվարկված են այն հիմնական հարվածները, որոնք Ռուսաստանը հասցրել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում։
Մասնավորապես, մայիսի 5-ին ավիառումբերն ընկել են Զապորոժիեի արդյունաբերական թաղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 46-ը՝ վիրավորվել։ Նույն օրը ավիառումբերը հարվածել են Կրամատորսկի կենտրոնին՝ խլելով առնվազն վեց մարդու կյանք, 13-ը ստացել են վիրավորումներ։
Մայիսի 1-ից շարունակվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան Տերնոպոլում, Ռովնոյում, ինչպես նաև Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Պոլտավայի և Օդեսայի մարզերում։
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը օբյեկտներին հասցրել է կրկնակի հարվածներ, և զոհվածների ու վիրավորների թվում կան արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և փրկարարներ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր