Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին։
Նախագահը, ողջունելով հյուրին Հանրապետության նախագահի նստավայրում, խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին, վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին և փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին։ Նա նաև գոհունակությամբ ընդգծել է հյուրի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը՝ կարևորելով ԱՄԷ ներկայացվածությունը։
Օմրան Անվար Շարաֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի, փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի ջերմ ողջույնները՝ նաև իր երախտագիտությունը հայտնելով ջերմ հյուրընկալության կապակցությամբ։
Կողմերն ընդգծել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը Միջին Արևելքի և Ծոցի տարածաշրջանում։ Նշվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներ։
Նախագահը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ակտիվ փոխգործակցությունը՝ գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների պատվիրակությունների մասնակցությունը Հայաստանում և ԱՄԷ-ում անցկացվող միջազգային միջոցառումներին, ինչպես նաև հայաստանյան ներկայացուցիչների ներգրավվածությունը ԱՄԷ-ում կազմակերպվող միջազգային էքսպոներին և ոլորտային հարթակներին։
Հանդիպմանը քննարկվել է երկրների հարաբերությունների զարգացման ընթացքը՝ ընդգծելով վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու դրա շարունակական ընդլայնման միտումները տարբեր ոլորտներում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թվային ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ հատկապես արհեստական բանականության զարգացման, տվյալների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և գիտահետազոտական նախաձեռնությունների խթանման ուղղություններով։
Կարևորվել է նաև թվային ենթակառուցվածքների զարգացումը, «խելացի» լուծումների կիրառումը և փորձի փոխանակումը՝ միտված տնտեսության մրցունակության բարձրացմանը։ Միաժամանակ ընդգծվել է ենթակառուցվածքների և հաղորդակցության բնագավառներում առկա համագործակցային ներուժի արդյունավետ իրացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման կարևոր ուղղություն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր