Հայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստում
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված «Ժողովրդավարության ամրապնդում ընդդեմ ժամանակակից մարտահրավերների» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ստեֆանո Պյեդիմոնտե Բոդինին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը, 2001թ․ անդամակցելով Եվրոպայի խորհրդին, կատարել է քաղաքակրթային ընտրություն՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, արդարադատության, լավ կառավարման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում՝ ընդգծելով, որ դրանց առաջընթացի հիմքում հասարակական պահանջն է։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԽ դերը խաղաղ, արդար և ներառական հասարակությունների կառուցման և ժողովրդավարական անվտանգությանն ուղղված սպառնալիքների հայտնաբերման ու դրանց համարժեք արձագանքի ապահովման գործում։
Բարձրաստիճան հանդիպման շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը մասնակցել են Ֆինլանդիայի ԱԳՆ գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, Կիպրոսի «Oxygen for Democracy» կազմակերպության քաղաքական տնօրեն Անգելիկի Կուրին և բելգիական «International Partnership for Human Rights» կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին։ Բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարության պաշտպանության և իրավունքի գերակայության խթանման խնդիրներին՝ ժողովրդավարական պետությունների դեմ ուղղված խառնածին սպառնալիքների ու արտաքին միջամտության ռիսկերի պայմաններում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր