Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով Հորդառատ անձրևը հեղեղել է Ֆլորենցիան ԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը չի կարող բացել Հորմուզի նեղուցը կամ փոխարինել շուկայում պակասող նավթը Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ճապոնիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հաշվարկային դրույքաչափը ԻՀՊԿ-ն հարվածել է Հորմուզի նեղուցով չարտոնված անցում կատարող լցանավին Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն Քրդական ուժերը հայտնվելով Իրանում՝ կարող են այնտեղ ամրապնդել իրենց դիրքերը Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին

Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրերՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթովՀորդառատ անձրևը հեղեղել է ՖլորենցիանԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը չի կարող բացել Հորմուզի նեղուցը կամ փոխարինել շուկայում պակասող նավթըՁերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃապոնիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հաշվարկային դրույքաչափը ԻՀՊԿ-ն հարվածել է Հորմուզի նեղուցով չարտոնված անցում կատարող լցանավինԵրթեւեկության ժամանակավոր փոփոխությունՔրդական ուժերը հայտնվելով Իրանում՝ կարող են այնտեղ ամրապնդել իրենց դիրքերըՀանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետՆոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձինԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի հետ գործարքների գնալ մինչեւ Ուկրաինայում պատերազմի ավարտը. NYTԼատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում կպաշտպանեն Գերմանիայի զինված ուժերը Արմավիրի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և ՉինաստանումԷմանուել Մակրոնը վառելիքի գները որակել է որպես անտանելիԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՌումինիայի Օրադյա քաղաքում սկսվել է բույսերի կրկնակի ծաղկումՀորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՍեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնըՊարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 18.09.2026 (տեսանյութ)Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներումԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամըՌուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութեր)ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ ՄոնտեվիդեոյումՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեցՀայաստանի շախմատի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցումՆերդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցինՀանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ)SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակելՏարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանումՀութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատումՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելKia EV9-ն ավելի պահանջված է դարձելՀորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացումՊատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահՍուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարարՄարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել էԱպօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստումՄիշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունես

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն նախագահ, 

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո՛ պարոն նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Ձերդ գերազանցություններ, հարգարժան հյուրեր և ընկերներ,

Պատիվ է ինձ համար կրկին ողջունել ձեզ Երևանում` մեր «Երկխոսության» երրորդ համաժողովին: Մի աշխարհում, որն ապախրախուսում  է կայունությունն ու շարունակականությունը, այն փաստը, որ մենք կրկին այստեղ ենք, որ այս համաժողովը վերադարձել է, արդեն իսկ հզոր ուղերձ է։

Համաժողովները կենսունակ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն ասելու բովանդակություն։ Հավատացած եմ՝ մենք ունենք ասելիք։ 

Անցյալ տարի մենք հանդիպեցինք հենց այս դահլիճում՝ «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Մենք նկարագրեցինք մի աշխարհ, որը պատված էր խիտ մառախուղով, քանի որ ծանոթ ճարտարապետությունը փլուզվում էր, կանոններն անհետանում էին, և մենք վստահ չէինք, թե ինչ է սպասվում առջևում: Խոսեցինք կողմնացույցների և քարտեզների մասին, անդրադարձանք տեկտոնական տեղաշարժերին և ուղղության փոփոխությանը։ Մենք հարց էինք տալիս՝ թե ինչպես է մեզնից յուրաքանչյուրը նավարկում այդ անորոշ միջավայրում։

Այսօր այդ մառախուղը մասամբ ցրվել է։ Բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ։

Այսօր մենք դիմակայում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային: Դրանք փորձության են ենթարկում պետություններին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները և անհատներին։ Այսօրվա այս փոթորիկներին նայելով՝ ուրվագծվում է հետևյալ ավելի լայն պատկերը․

  • Աշխարհաքաղաքական փոթորիկ․ միջազգային իրավունքն ու գլոբալ աշխարհակարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են։ Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, երբ ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին։ Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտներն բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդությունների մի աշխարհում, որն այլևս չի սպասում/ապավիում նրանց վճռին։ Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր Սառը պատերազմի սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհանգստացնի բոլորին: 
  • Տեխնոլոգիական փոթորիկ․ տեխնոլոգիաները զարգացել են շատ ավելի արագ, քան դրանցից բխող ռիսկերն ու հնարավորությունները կառավարելու մեր կարողությունը: Արհեստական բանականությունն այլևս ֆուտուրիստական երազանք չէ, այլ ներկայի ուժ։ Մենք  բնականաբար կանխատեսում էինք, որ այն կվերափոխի արդյունաբերություններ, կվերացնի որոշ մասնագիտություններ և կփոխի աշխատանքի էությունը։ Բայց դրանից զատ, ԱԲ-ը նաև դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք՝ արդյունաբերական ծավալներով գեներացնելով ապատեղեկատվություն, ստեղծելով կեղծ իրականություններ և վիրաբուժական ճշգրտությամբ թիրախավորելով ժողովրդավարական հասարակությունները:
  • Տնտեսական փոթորիկ․ համաշխարհային շուկան այլևս կայուն չէ, իսկ վերջին զարգացումները խորապես սասանել են այն համոզմունքը, որ բաց առևտուրն օգուտ է բերում բոլորին: Մայրցամաքներ միավորող մատակարարման շղթաները հեշտությամբ խզվում են: Էներգակիրների գների տատանումները կարող են մեկ գիշերվա ընթացքում խաթարել ազգային տնտեսությունները: Տնտեսական պատժամիջոցները դարձել են աշխարհաքաղաքական ճնշման առօրեական գործիք՝ առևտուրը վերածելով մարտադաշտի:
  • Բնապահպանական փոթորիկ․ բնական համակարգերը, որոնք ապահովում են կյանքը Երկրի վրա` մեր կլիման, ջուրը, հողը, անտառներն ու կենսաբազմազանությունը, այլևս պարզապես չեն փոփոխվում, դրանք գտնվում են լրջագույն ճնշման ներքո: Մենք աստիճանական տաքացումից անցել ենք խորը անկայունության շրջան, որտեղ բնապահպանական վնասը խորացնում է ցանկացած այլ ճգնաժամ: Կենսաբազմազանության կորուստը, հողի դեգրադացումն ու անտառահատումը թուլացնում են բնության վերականգնվելու կարողությունը, մինչդեռ բնական ռեսուրսների չափից ավելի օգտագործումը վտանգում է հասարակությունների գործառնության համար անհրաժեշտ հավասարակշռությունը:

Այս փոթորիկներն ի հայտ չեն եկել առանձին-առանձին։ Դրանք հայտնվել են միասին և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։ Աշխարհաքաղաքական ցնցումը հանգեցնում է տնտեսական խաթարումների, ինչն էլ իր հերթին խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական պառակտումները, մինչդեռ բնապահպանական փոփոխությունը այս բոլոր մարտահրավերների կառավարումն է՛լ ավելի է բարդացնում: 

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում։ Ես անկեղծ կխոսեմ։ Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին։ Ուստի, ցանկանում եմ կիսվել որոշ եզրահանգումներով։

Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծություն մեջ, պատմությունն առաջարկում է երեք հիմնական ուղի․

  • Առաջինը՝ մեկուսացումն ու օտարումն է։ Սա մի կողմ քաշվելու և գործողություններից փուսափելու ընտրություն է՝ հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին և ստատուս քվոն կպահպանվեն։ Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում։ Այն պարզապես կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ և առավել խոցելի՝ ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելուց հարվածի ազդեցությունը, և «փուչիկն» ի վերջո պայթում է։
  • Երկրորդը՝ փոթորկին տրվելն է։ Այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ և հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են և ինչն առավել վատ է՝ փոթորիկի կանխորոշված սցենարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորիկի իր իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն։ Այսպիսով  կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո իսկ ճակատագիրը՝ դառնալով սեփական պատմության օբյեկետը, այլ ոչ սուբյեկտը։ Իսկ պարզապես հոսանքին տրվելով կամ փորձելով սանձել այն՝ անխուսափելիորեն առերեսվում ես ուրիշների որոշումների զոհ դառնալու և գոյաբանական մարտահրավերների առջև կանգնելու վտանգին։
  • Եվ երրորդ ընտրությունը՝ անցնել փոթորիկի միջով՝ առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ և ապագային միտված ռազմավարությամբ։ Ուղիղ առերեսվել իրականությանը՝ այն ընդունելուց խուսափելու փոխարեն։ Գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ, գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է: Եվ այո՛, թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին երկու տարբերակները հաստատապես կործանարար են։

Տիկնայք և պարոնայք, 

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, մեր նորագույն պատմության ընթացքում անցել ենք այս երեք ճանապարհներով, թևակոխել ենք այս երեք փուլերը։ Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով՝ հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից և պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին։ Սակայն երբ եկավ ճգնաժամը, և այդ երևակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ, չնայած մեր համառ ջանքերին, մեզ ձգում էին դեպի անդունդ։

Եվ այդժամ ինչ-որ մի պահի մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր շրջապտույտից։ Չհետևել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Չմնալ անցյալում, այլ նայել առաջ՝ կառուցելու ժամանակակից, ժողովրդավար և զարգացած հասարակություն, իրական ինքնիշխանությամբ և հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ պետություն՝  այս իրողությունների պայմաններում իր որդեգրած խաղաղ կենսակերպով։ Եվ հենց այդ պահին է, որ ծնունդ առավ «Իրական Հայաստանի» գաղափարը։

Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ հյուրեր,

Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահը, երբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նույն օրը ես և իմ ադրբեջանցի գործընկերը նախաստորագրեցինք «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչմամբ Հայաստանը և Ադրբեջանը կատարեցին պատմական քայլ՝ փակելով տասնամյակների հակամարտությունը և բացելով խաղաղության ու կայունության նոր դարաշրջան մեր տարածաշրջանում։

Իհարկե, խաղաղությունը երբեք չպետք է ընկալվի որպես մեկանգամյա ձեռքբերում։ Խաղաղությունը պահանջում է մշտական խնամք, ուշադրություն և հայեցում, քանի որ եթե ջանք չներդնես դրա մեջ, այն կարող ես այն վտանգել։ Ուստի խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր։ Սա, անշուշտ, ներառում է նաև մարդասիրական խնդիրների հասցեագրում՝ նպաստելով հասարակությունների միջև վստահության վերականգնմանը և իրական հաշտեցմանը։

Սակայն միայն դիվանագիտությունը բավարար չէ խաղաղության կենսունակության համար։ Այսպիսով՝ մենք ձևավորում ենք խաղաղության գործնական երաշխիքներ՝ մեր բարօրությունը դարձնելով փոխկապակցված և փոխկախված։ Երբ մենք կիսում ենք առևտրային ուղիներ, էներգետիկ ցանցեր, խողովակաշարեր և թվային կապեր, մենք կիսում ենք նաև ռիսկերն ու օգուտները։ Հետևաբար, մեր հարևանների հետ միասին, կառուցելով արևելքն արևմուտքին և հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքներ, մենք ստեղծում ենք մի իրականություն, որտեղ մեր տարածաշրջանում յուրաքանչյուր դերակատար անձնական շահագրգռվածություն ունի հարևանի կայունության հարցում: Սա է մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և ԹՐԻՓՓ նախագծի հիմքում։

Խաղաղության, համագործակցության և զարգացման հանձնառությունն է մեր հարևանների նկատմամբ մեր մոտեցումների ուղենիշը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է մեր համոզմունքը, որ բաց սահմաններն ու բարիդրացիական հարաբերությունները լավագույնս կծառայեն մեր ժողովուրդների շահերին։ Վրաստանի հետ մենք շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված  փոխադարձ շահերի վրա։ Իրանի հետ մենք մշտապես պահպանել ենք բարեկամական կապեր և սերտ գործընկերություն:

Փոթորկի միջով անցնելու ռազմավարությունը հանգեցրել է խորքային վերափոխումների նաև մեր տարածաշրջանից անդին մեր գործընկերություններում։ Հայաստանը կատարել է ինքնիշխան ընտրություն՝ վարելու բալանսավորող և բալանսավորման արտաքին քաղաքականություն՝ հիմնված ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով բովանդակային և փոխշահավետ գործընկերությունների ձևավորման վրա։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը, եվրոպական երկրների ընդլայնվող շրջանակը այսօր մաս են կազմում Հայաստանի ռազմավարական գործընկերությունների համայնապատկերում՝ ոչ որպես միմյանց այլընտրանքներ, այլ որպես բազմազան և համագործակցային արտաքին քաղաքական ճարտարապետության հենասյուներ։

Մեր անմիջական հարևանությունից դուրս այս վերափոխումն առավել տեսանելի կերպով դրսևորվել է Եվրոպական միության հետ հարաբերություններում։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ռազմավարական օրակարգը ստեղծում է համագործակցության կառուցակարգված հիմք՝ քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացում է մի կարևոր դուռ, կարևոր ոչ միայն կառավարությունների, այլև Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի համար։ Վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարներ՝ սկսած Դուբլինից մինչև Թբիլիսի, հավաքվել էին Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին։

Ձերդ գերազանցություններ, բարեկամներ,

Ամփոփելով՝ արձանագրենք, որ փոթորիկները գուցե երբեք լիովին չսանձվեն։ Նոր անորոշությունները միշտ ի հայտ կգան փոխարինելու արդեն իսկ հաղթահարվածներին։ Սակայն մեր փորձից քաղած դասը ֆատալիստական շարքից չէ։ Այն ընտրության ազատության և գործելու ուժի մասին է։ Ռազմավարական տեսլականի և պատշաճ գործողությունների շնորհիվ փոքր պետությունները կարող են փոթորիկների միջով գտնել իրենց ուղին և կերտել իրենց ինքնիշխան, խաղաղ և բարգավաճ ապագան։

Այսպիսով, տիկնայք և պարոնայք, փոթորիկները միշտ կմոլեգնեն։ Ուստի եկե՛ք դրանք միասնաբար հաղթահարենք։

Շնորհակալ եմ և բարի գալուստ «Երևանյան երկխոսություն»։