Մարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետ
Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման սկզբում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետ:
Հարցերը հիմնականում վերաբերել են ԱՄՆ-ԵՄ-ՆԱՏՕ հարաբերություններին: Հյուսիսատլանտյան դաշինիքի ղեկավարը նախ նշել է, որ Երևանում անցկացվում է ԵՔՀ-ի գագաթնաժողով, որին ԱՄՆ անդամ չէ, ինչն էլ բացատրում է Միացյալ Նահանգների բացակայությունն այս միջոցառմանը: Ռյուտեն միաժամանակ նշել է, որ քննարկվելու են համաշխարհային, տրանսատլանտյան հարցեր:
Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմը որոշակի հիասթափություն է ապրում, երբ խոսքը վերաբերում է Եվրոպայի արձագանքին այն ամենին, ինչ այժմ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող արշավին: Ռյուտեն նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդները ստացել են ԱՄՆ ուղերձը, և բոլոր երկրներն այժմ մասնակցում են երկկողմ համաձայնագրերով՝ ապահովելու բոլոր անհրաժեշտ լոգիստիկ աջակցությունը:
Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «եվրոպացիներն ակտիվանում են, Եվրոպային մեծ դեր է հատկացվում ՆԱՏՕ-ի ամրապնդման գործում»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի աշխատանք է ցուցադրում, և ամեն ինչ շատ հաջող է կազմակերպված:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»