Ադրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասին
Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և քննարկում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան այցի նպատակը նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցություններն են:
«Ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց և մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետև, ակնհայտորեն, երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել, և հաճախ այդպես էլ պատահում է:
Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրենց համար, երկրորդ հարցն են էսկալացնում: Այսինքն՝ սա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին:
Կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում՝ ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Օրինակ՝ 100 տոկոսով համոզված եմ, որ կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում և ինչի համար է ասում: Իրեն հանձնարարում են, ինքն ասում է, ինքը չի հասկանում՝ ինչի մասին են խոսում: Ինքը հարցերի փոխկապակցվածությունն էլ չի հասկանում: Սա էժան քաղաքական շահարկում է:
Ես հստակ պատասխանեցի, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք»,- ասաց նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»